Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հարցում իշխանության հետ կարծես թե կա կոնսենսուս

Իշխանությունը և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի վերջին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մտադրության մասին:

Այս համատեքստում էլ ավելի է կարևորվում Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որը, ըստ աշխատանքային խմբի ներկայացուցիչների, շուտով կներկայացվի հանրային քննարկման: Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ քաղաքական մեծամասնությունն ունի հստակ մոտեցում՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

Նրա խոսքով՝ քաղհասարակության կարծիքը ընտրակարգի վերաբերյալ չի փոխվել՝ պետք է լինի պարզ համամասնական ընտրակարգ, այսինքն՝ պետք է վերացվի ռեյտինգային ընտրակարգը: Իոաննիսյանը հիշեցրեց, որ 2018-ին մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը հավանության էր արժանացել ՔՊ-ական կառավարության կողմից, և այնտեղ ևս նախատեսվում էր պարզ համամասնական ընտրակարգ, այսինքն՝ ռեյտինգայինի վերացում:

«Նախնական քննարկումները ցույց են տալիս, որ հիմա էլ է գործը դրան գնում: Այդուհանդերձ, կան այլ առաջարկներ, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» մի քիչ այլ կարծիքի է: ԼՀԿ-ն առաջարկում է նորից ռեյտինգային, բայց մեկ հատ համապետական ցուցակ: Այսինքն՝ ոչ թե լինեն տարածքային ցուցակներ, այլ մեկ հատ համապետական ռեյտինգային ցուցակ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքին, Իոաննիսյանը նկատեց, որ դրա ապահովումը սահմանադրական պահանջ է, սակայն չի բացառվում, որ ուրիշ կարգավորում տրվի:

Անդրադառնալով ուռճացված ընտրացուցակներին՝ նա ընդգծեց. «Այդ խնդիրները լուծվում են, և լուծումը դեռ 2018-ի ամռանը գտել ենք: Պարզ, հասարակ լուծում է, որ բազմաթիվ այլ երկրներում առկա է: Դրա արդյունքում ընտրական ցուցակներից մոտ 150-200 հազար մարդ պակասելու է: Այսինքն՝ ոչ վավերական անձնագիր ունեցող քաղաքացիները չեն կարող լինել ընտրական ցուցակում»:

Հարցին, թե ի վերջո մենք կունենա՞նք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որի դեպքում ընտրությունների արդյունքներին ոչ ոք չի կասկածի, Իոաննիսյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ միայն Ընտրական օրենսգիրքն է, այլև դրա իրագործումը, նաև դատական համակարգը: Այսինքն՝ պետք է ունենանք նորմալ դատական համակարգ, որ հնարավոր լինի ընտրական վեճերը նորմալ, պատշաճ կերպով քննել, նաև պոտենցիալ ընտրակեղծարարներն իմանան, որ դատվելու են նման հանցագործությունների համար: Ընտրական օրենսգրքի մասով, այո, կարծում եմ՝ հարցը կլուծվի: Նաև շատ կարևոր է, որ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումները նորմալ լինեն, որպեսզի չլինի ռեսուրսների ու փողի մրցակցություն, այլ լինի գաղափարների, ծրագրերի, թիմերի հնարավորությունների մրցակցություն»:

Կոալիցիաների ձևավորման առումով ևս հնարավոր են փոփոխություններ: Գործող օրենքով կոալիցիան կարող է ներառել առավելագույնը երեք կուսակցություն։ Նոր նախագծով այս սահմանափակումն առաջարկվում է չեղարկել և վերանայել կոալիցիաների ձևավորման ժամկետները: «Չեմ կարող ասել, թե ինչպիսի լուծում կունենանք վերջնարդյունքում, բայց հավանաբար եղած կարգավորումը կփոխվի»,- ասաց Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարանում պատգամավորների թվին, նա նկատեց, որ այդ հարցում փոփոխությունը խնդիր է, որովհետև Սահմանադրությունը սահմանում է պատգամավորների նվազագույն թիվ՝ 101, բայց բոնուսային մեխանիզմներով պատգամավորների թիվը կարող է ավելի շատ լինել. «Օրինակ՝ այդ բոնուսային մեխանիզմի արդյունքում այսօր ունենք 132 պատգամավոր, որովհետև փոքրամասնությունը բոնուս է ստացել: Քանի դեռ կա այդ սահմանադրական կարգավորումը, ինձ չի թվում, որ մենք կարող ենք պատգամավորների թիվը Ընտրական օրենսգրքով ինչ-որ այլ կերպ կարգավորել: Դա Սահմանադրության փոփոխման և սահմանադրական փոփոխությունների սահմաններում քննարկման ենթակա հարց է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում