Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Տպավորություն է՝ մենք չենք ուզում զարգանալ, ուրիշի զարգացմանն էլ նախանձում ենք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, Նոր տարուց թուրքական ապրանքները չեն կարող ներմուծվել Հայաստան, և նշվում է, որ դրանք իրանական ապրանքներով են փոխարինվելու: Արդյոք որակապես այս ապրանքները չե՞ն զիջի թուրքականին, և ընդհանրապես, արդյոք լրջագույն խնդիրների առջև չե՞ն կանգնելու մեր տնտեսվարողները:

– Վերջերս Եվրոպա-Չինաստան երկաթգիծը շահագործվեց, ինչը նշանակում է, որ չինական այդ երկաթգծով ապրանքները հեշտությամբ կգնան ու կգան: Եվ այստեղ Ադրբեջանի շրջափակումն էլ չի օգնելու, որովհետև դա տրանսկասպյան երկաթուղի է, և Չինաստանը թույլ չի տա, որ խտրականություն անեն: Ես չգիտեմ, թե հիմա մեր գործարարները, մեր կառույցները որքանով են զբաղված այդ լոգիստիկ հարցերով, սակայն եթե դա էլ արվի, կնշանակի, որ վագոնային փոխադրումներն այլևս խնդիր չեն լինի: Այսինքն՝ մեկ շաբաթում ապրանքը Չինաստանից կհասնի Հայաստան: Այստեղ խնդիրն այն է, թե մեր տնտեսությունը պատրա՞ստ է նման բարդ բաների: Մենք միշտ ասել ենք, որ ԱՀԿ-ի անդամ ենք, ինչը նշանակում է բարենպաստության ռեժիմ բոլորի համար, այսինքն՝ խտրականություն չպետք է լինի:

– Թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո ի՞նչ վտանգներ կան հայկական տնտեսության համար:

– Թուրքիայից մեր ապրանք ներկրողները որոշակի սոցիալական խնդիրների կհանդիպեն, բայց շատ տնտեսվարողներ կան, որոնք զուգահեռաբար ապրանքներ են ներմուծել թե՛ Թուրքիայից, թե՛ Չինաստանից, այսինքն՝ նրանց մեծ մասը նաև չինական շուկային է ծանոթ: Այո, նրանց համար կարճ ժամանակահատվածի կտրվածքով խնդիրներ կլինեն, սակայն շատ արագ դրանք կհաղթահարվեն: Ապրանքի տեսականու հարցում նույնպես խնդիր չեմ տեսնում, որովհետև այն, ինչ կապված է բանջարեղենի, մրգերի ներմուծման հետ, ապա, մասնավորապես, ցիտրուսային մրգեր արտահանում են նաև Վրաստանն ու Իրանը, իսկ լոլիկ, վարունգ և այլ մթերքներ մենք ինքներս էլ արտադրում ենք ջերմոցներում: Խնդիրն այստեղ մրցունակությունն ու գների մատչելիությունն է, բայց նույնիսկ այդ գների պայմաններում կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ մեր ջերմոցային տնտեսությունները մրցունակ դառնան: Մյուս կողմից՝ մարդիկ իրենց սննդի հետ կապված պետք է կողմնորոշվեն, որովհետև կա ռադիացիոն ֆոն: Ասենք, ամեն պտուղ պետք է իր սեզոնին օգտագործել: Նույն լոլիկը ձմռանն օգտագործելը շատ վտանգավոր է:

Ինչ վերաբերում է արդյունաբերական, շինարարական ապրանքներին, որոշ արտադրություններ Հայաստանում բավականին մրցունակ են, անգամ արտահանում ենք, իսկ այն ապրանքները, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում, կարող են ներմուծվել Չինաստանից: Այնտեղ, որտեղ հնարավոր է ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, դա պետք է անպայման արվի: Ցանկացած արտադրություն սկսելիս նախ հաշվի ենք առնում ներքին շուկան, իսկ մեր ներքին շուկան շատ փոքր է, բայց այսօր հնարավորություն կա ԵԱՏՄ-ի շրջանակներում նպաստավոր պայմաններով ապրանքներ արտահանելու: Հետևաբար ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելիս պետք է այն արտահանման ներուժ ունենա: Այնպես որ՝ ես անձամբ, որպես տնտեսագետ, խնդիր չեմ տեսնում թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման մեջ:

Իհարկե, ցանկացած սահմանափակում, այդ թվում՝ քաղաքական նկատառումներով արվող, տնտեսագիտորեն հիմնավորված չի կարող համարվել, որովհետև սպառողը պետք է ընտրության մեծ հնարավորություն ունենա: Բայց այդպես է ստացվել, և այդ որոշումը քաղաքական առումով ճիշտ է, որովհետև այստեղ նաև արժանապատվության հարց է, նաև գիտենք, որ որոշ արաբական երկրներ ևս սահմանափակումներ մտցրին: Սակայն պետք է արձանագրել, որ դրանով Թուրքիայի տնտեսությանը մեծ վնաս չենք կարող տալ: Մեզ մոտ Թուրքիայից ներմուծումը ընդհանուրի մեջ 3 տոկոս է կազմում, այսինքն՝ էական չէ մեզ համար, առավել ևս էական չէ Թուրքիայի համար: Այսինքն՝ այնպես չէ, որ մենք դրանով կարող ենք մեծ հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը: Ընդհանրապես դա չի էլ երևա: Պետք է նայել՝ դա մե՞զ է վնաս, թե՞ Թուրքիային: Երբեմն տպավորություն է, որ մենք չենք ուզում զարգանալ, բայց ուրիշի զարգացմանը նախանձում ենք: Հիմա Թուրքիան զարգացել է, եթե չզարգանար, ի՞նչ կլիներ այդ երկրի հետ: Մենք էլ այս 30 տարում թող զարգանայինք, թող թուրքերը գային մեզնից ապրանք տանեին: Ընդամենը մի քանի հազար դոլարի ապրանք է գնում Հայաստանից Թուրքիա: Իրենք սիրով կտանեին մեր ապրանքները, բայց ի՞նչ տանեն: Սա նման է նրան, որ ֆուտբոլային խաղի ժամանակ վատ խաղացողը ձեռքը գցում բռնում է դիմացինի շապիկից, որ նա գոլ չխփի: Զարգացրեք տնտեսությունը, ամեն ինչ դրա հետ է կապված, քանի որ հավասար առևտրային գործընկերության դեպքում իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում