Ալիևը հայտարարություն է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարի Ստեփանակերտի այցի եւ դեպի Նախիջեւան միջանցքի բացման մասին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագիտական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ:
Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական հայտարարությունները վկայում են, որ արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դերի առավելագույնս արագ և ընդգրկուն վերականգնելը Հայաստանի և Արցախի համար ընդհուպ ազգային անվտանգության հարց է: Սակայն այստեղ առանցքային նշանակություն ունենալու է այն, թե համանախագահության ձևաչափի աշխուժացման ինչպիսի ծրագրեր ունեն հենց համանախագահներն իրենք: