Մոսկվայում հասարակական սննդի նոր հաստատություն է բացվեց, որն անվանել են «ժողովուրդների առաջնորդ»՝ Իոսիֆ Ստալինի անունով: Այս մասին տեղեկությունը հայտնվել է «Հարևաններ. Բելոռուսկայա-Նովոսլոբոդսկայա-Մայակովսկայա» ֆեյսբուքյան խմբում:
Գրառման հեղինակը հաղորդել է, որ շաուրմայի սեղանիկի մոտ կանգնած է ՆԿՎԴ-ի սպա, ում մոտ կարող եք շաուրմա պատվիրել «Բերիայից՝ տղեմալի սոուսով»: Բացի այդ, հաստատության հաճախորդները կարող են պատվիրել «Ստալինյան» կամ «Խրուշչովյան» շաուրմա:
Այցելուներին դիմավորում են «Իոսիֆ Վիսարիոնովիչը ձեզ հրավիրում է ճաշակելու» գրությամբ: