Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Եթե 17 կուսակցությունները փողոցում չլինեին, Նիկոլ Փաշինյանի իշխանության յոթն ու քառասունքը եղած կլիներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

– Պարոն Մակեյան, արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք հանդիպել։

– Ճիշտն ասած, մենք մեր դիրքորոշումը հրապարակային ասել ենք, մասնավորապես երկրում խորացող քաղաքական ճգնաժամը կանխելու համար արտահերթ ընտրությունների ժամկետները, օրը պետք է հայտարարել, բայց այդ ճգնաժամից չենք կարող դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անձով, նա պետք է հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ մեկը, եթե նույնիսկ ես լինեի, եթե պարտվեի, մնայի, դա ճգնաժամի խորացման արգումենտը կլիներ, որից հետո անցումային կառավարություն պետք է ձևավորվի։ Իսկ իշխող ուժը քաղաքական ակտիվ միավորների հետ համաձայնեցված 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում պետք է իրականացնի ընտրություններ։

Ինչ վերաբերում է հանդիպել-չհանդիպելուն, նման խնդիր գոյություն չունի։

– 6 կուսակցություններ՝ «Ազգային առաջընթացը», «Ազգային ինքնորոշում միավորումը», «Ժողովրդավարական հայրենիքը», «Հայ կառուցողական կուսակցությունը», «Հայրենիք և պատիվը», «Հայքը» և «Պահպանողական կուսակցությունը» հայտարարել են նոր համախմբման մասին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Հավելեմ նաև այն, որ հայտարարությունը, որը ընդունվեց յոթ կուսակցությունների կողմից, նույն մտահոգությունների տիրույթում է։ Բնականաբար, քննարկումները շարունակվելու են այդ ուժերի հետ, մենք փորձում ենք ներգրավել այլ մտահոգ քաղաքական ուժերի, նկատի ունեմ ժողովրդավարական ուժերի։ Փորձելու ենք քննարկումները շարունակել այն քաղաքական ուժերի հետ, որոնց հիմնական ելակետը մարդու իրավունքներն են, ազգային շահերը և ժողովրդավարությունը։

– Կարծում եք՝ այլընտրանք կարողանալո՞ւ եք ներկայացնել։

– Քանի որ քննարկման սկզբնական փուլում ենք գտնվում, և խնդիր է դրված, որ հանրությունը այլընտրանք է փնտրում, իսկ այլընտրանք չկա, միայն նախկին իշխանություններն են և այս իշխանությունը, որոնք երկուսն էլ կառավարվում են Կրեմլի կողմից,  մենք համախմբվում ենք՝ այլընտրանք առաջարկելու հանրությանը, այլապես այս ճգնաժամից դուրս գալու ելքը կլինի այն, որ հինգերորդ շարասյունը մեր պետությունը, ինքնիշխանությունը կտանի կմիացնի Ռուսաստանին, որ առաջարկել են։ Այս քաոսի հիմնական նպատակը ստեղծելն է մի իրավիճակ, որ հանրությանը բերեն այն տեսակետին, թե մենք ի վիճակի չենք պետություն ունենալու, պետք է այն հանձնենք սուբյեկտի, որի «դաշնակցության» շնորհիվ մի մասը թուրքերը,  մյուս մասը ռուսները վերցրին։

Մեր այլընտրանքը պետք է լինեն մեր պետական անվտանգությունը, ազգային շահերը, արտաքին քաղաքականության հավասարակշռված վեկտորները, որովհետև մենք տեսանք, որ միաբևեռ կենտրոնացվածությունը մեզ տանում է կործանման։ Բազմաբևեռ հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պետք։

– Կարծում եք՝ միակենտրոնացվածությո՞ւնը հանգեցրեց պատերազմի։

– Պատերազմի առիթը բազմաշերտ է, բայց կարծում եմ, որ եթե վերլուծենք, սա մեծ հաշվով Մինսկի խմբի համանախագահ երկրների կոնսենսուսի արդյունք էր, որի նպատակն էլ Մադրիդյան սկզբունքի կյանքի կոչումն էր, և որի կնքահայրը, այսպես ասած, ռուս-թուրքական դաշինքն էր։ Լավրովյան պլանը կյանքի կոչվեց ռուս-թուրքական դաշինքի շուրջ։

– Հանրությունը կմոբիլիզացվի՞ ձեր շուրջը։

– Մենք կներկայացնենք այն խնդիրները, որոնց լուծմանն այսօր հանրությունը սպասում է, հանրությունը փնտրտուքի մեջ է։ Եթե 17 կուսակցությունները փողոցում չլինեին, Նիկոլ Փաշինյանի իշխանության յոթն ու քառասունքը եղած կլիներ։ Եթե չես կառավարվում դրսից, ինքնուրույն ես, նշանակում է՝ ներկայացնում ես քո ազգային պետական շահերը, մինչդեռ մյուսները ներկայացնում են դրսի ուժերի շահերը: Մենք փորձելու ենք համախմբվել, կստացվի՝ լավ, չի ստացվի՝ կլինի ինչպես միշտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում