Ադրբեջանի զինված ուժերը գիշերը հրաձգային զենքից կրակ են բացել Ղարաբաղում։
Այս մասին հայտնում են Ստեփանակերտից @wargonzo-ի աղբյուրները:
Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ են լսվում: Հիմնականում դրանք օդում կրակոցներ են, սակայն կրակում են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Խաղաղապահներին արդեն հայտնել են միջադեպի մասին։
Ադրբեջանցիների գործողությունները կապված են Միացյալ Նահանգների իրադարձությունների հետ, թե՞ նրանք այսպես «նշում» են Ուղղափառ Սուրբ Ծնունդը, անհասկանալի է:
Ամեն դեպքում կրակոցների փաստը տագնապալի ազդանշան է։