Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտա թիվ 2/2 հասցեի՝ «Մետոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արշակ Արշակունու վարած BMW մակինիշի 77 UF 707 համարանիշի և 69-ամյա Ռազմիկ Աթյանի վարած VAZ 2102 մակնիշի 67 OO 076 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Ռ․ Աթյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։