Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Կորոնավիրուսի հետ կապված երկու ճանապարհ ունենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

 

-Պարոն Մկրտչյան, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր վերջին հարցազրույցում նշել է, որ հունվարի երկրորդ կեսին կունենանք կորոնավիրուսի երրորդ ալիք։ Ինչպե՞ս դիմակայել։

Չգիտեմ՝ինչ միտումների հիման վրա է հիմնվել նախարարը նման հայտարարություն անելիս։ Գուցե իր ձեռքի տակ եղած վիճակագրությունը հնարավորություն է տալիս նման կանխատեսում անելու։ Հնարավոր է՝ տոնական օրերին բնակչության տեղաշարժով պայմանավորված լինի, բայց չեմ կարծում, որ վարակվածների նման կտրուկ թվերի աճ ունենանք։ Վերջին օրերի միտումները հուսադրող են այն առումով, որ հետազոտվածներից 12-15 տոկոս են հայտնաբերվում։ Եվ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած բավականին նվազման միտում է արձանագրվում։ Նախարարի պեսիմիզմը չեմ կիսում, կրկնում եմ, գուցե մի քիչ բարձրացում լինի՝ պայմանավորված տոնական օրերին բնակչության որոշակի տեղաշարժերով։

-Հունվարին մյուս վիրուսների  աճ չի լինի՞։

-Կարծեք թե տպավորությունն այնպիսին է, որ կորոնավիրուսը եկել է և մյուս վիրուսների տեղը զբաղեցրել է։ Ես ավելի քան օպտիմիստ եմ այդ առումով, և իրոք բնակչության մեծ թվով մարդիկ արդեն իսկ հիվանդացել են և նրանց մոտ  հաստատված է վիրուսի նկատմամբ անընկալություն, այսինքն՝ իմունիտետ է ձևավորվել։ Բնակչության  50-60 տոկոսն արդեն վարակվել է, դա էլ իր հերթին վերջին  15 օրերին նկատվող նվազման միտումի պատճառն է։

-Սակայն նշվում է, որ մենք իրական պատկերը չեն կարող ունենալ, քանի որ շատերն անգամ թեստ չեն հանձնում։

-Իհարկե, անգամներով հետազոտված և հայտնաբերված մարդկանց թիվը բազմապատկում ենք և ստանում ենք մոտավորապես որքան վարակված կլինի բնակչության շրջանում, և իմաստ էլ չունի հստակ, ճշգրիտ թվեր ունենալ։

Մենք երկու ճանապարհ ունենք․հանրային անընկալության շերտ ձևավորելու բավականին երկար ժամանակ։ Առողջապահական համակարգը պատերազմական իրավիճակում շատ բարձր թվերի դեպքում էլ կարողացավ դիմակայել, հաղթահարել և դուրս գալ այդ դժվարին իրավիճակից։ Եվ ի ուրախություն բոլորիս արդեն պատվաստանյութերն էլ կան, տարբեր երկրներում պատվաստման գործընթացներ են, մեզ մոտ էլ կլինի։ 2021-ին հուսանք հրաժեշտ կտանք կորոնավիրուսին, որն արեց ամենասարսափելին։

-Հիմա, սակայն, խոսվում է նոր տեսակի մասին։

-Այնքան կցկտուր տվյալներ կան երկրների կողմից, որ կարող է պատահի մարդիկ, որոնք հիվանդացել են այս հարուցիչով, չհիվանդանան։ Հիմա մի փոքր դժվար է ասել, որովհետև  տեղեկություններ կան, որ ստեղծված պատվաստանյութերը կարող են պատնեշ հանդիսանալ այս հիվանդությանը նույնպես։ Վերջին տվյալներով՝ այն արագ տարածման միտում ունի, բայց լիարժեք տեղեկատվությունը բացակայում է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում