Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Նոր պատերազմն ու դրանից խուսափելու հնարավորությունը

Ինչո՞ւ եղավ պատերազմն ու ինչո՞ւ չստացվեց խուսափել դրանից: Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցադրումն է արել հոդվածի տեսքով և փորձել հանրությանը ներկայացնել պատասխաններ՝ նույն հոդվածում: Խոշոր հաշվով, նրա բացատրությունը հանգում է մտքի, որ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը կառուցվել է հայկական իրավունքների սեղմման և անգամ բացասման, ու ադրբեջանական իրավունքների ընդլայնման տրամաբանությամբ: Փաշինյանն այդ հարցում իրավացի է: Ընդ որում, այդ թեմայով մի շարք մեկնաբանություններում՝ 44-օրյա պատերազմին նախորդած տարիներին, առիթ եմ ունեցել դիտարկել պարադոքսալ մի իրողություն. պատերազմ, անգամ անհավասար պատերազմ հաղթած հայկական կողմը զինադադարից հետո ընթացող բանակցային գործընթացում անմիջապես ճանաչում է Ադրբեջանի իրավունքը հաղթանակի մի մասի՝ ազատագրված տարածքների հանդեպ: Հնարավոր է այդ առնչությամբ ունենալ ամենատարբեր ռազմավարական պատկերացում հետագա քաղաքական հորիզոնի առնչությամբ, բայց առնվազն տարօրինակ է, երբ հաղթանակից անմիջապես հետո հաղթող կողմը փաստացի ճանաչում է պարտվողի շատ կոնկրետ իրավունքը, դրա դիմաց չստանալով իր որևէ իրավունքի արձանագրում պարտված կողմում: Հայաստանը փոխել է առնվազն երեք «բանակցող»-նախագահ, բայց, խոշոր հաշվով, չի փոխվել այդ տրամաբանությունը:

Նկատելի էր, որ տրամաբանությունը փոխելու փորձ արեց չորրորդը՝ Փաշինյանը: Արվեց ամեն ինչ, արվեց հնարավորը, ինչ ճիշտ արվեց, ինչը՝ սխալ, ասելը բավականին բարդ է: Անկասկած է, որ հրապարակի վրա եղած իրողություններից բացի, գործընթացը ունի թերևս առավել էական անտեսանելի մաս: Որ պատերազմը հասունանում էր, անկասկած էր, տեսանելի անզեն աչքով, ու լայն պատերազմի անխուսափելիության մասին դեռևս 2016-ին հայտարարում էին գործիչներ, որոնք 2020-ին արդեն Փաշինյանին մեղադրում են պատերազմի համար: Բայց խուսափելու հնարավորության, այդ հարցում ամեն ինչ արած լինելու կամ չլինելու, ճիշտ կամ սխալ արածի մասին առավելագույնս ստույգ դատողության համար անհրաժեշտ է տիրապետել ամենաբարձր մակարդակի շփումներում եղած խորհրդապահական տեղեկատվության: Ընդ որում` ոչ միայն Փաշինյան-Պուտին կամ Փաշինյան-Ալիև, այլ նաև Պուտին-Էրդողան, Էրդողան-Թրամփ, Պուտին-Թրամփ, Պուտին-Էրդողան-Ռոհանի, Պուտին-Նեթանյահու:

Աներկբա է, որ աշխարհակարգի փլուզումն ու նորի կառուցման բավականին կոշտ ու դաժան պայքարը էապես սեղմել էր Հայաստանի մանևրի տարածքը, հատկապես Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում: Բայց կար փոքր շանս, թե ոչ, հնարավոր է ասել այդ վերին շերտում կոնֆիդենցիալ տեղեկատվության պայմաններում: Բայց այդ հանգամանքը ինքնին հանրային և պետական տեսանկյունից առավել կարևոր է դարձնում քննարկումը ընթացիկ խնդիրների և ապագայի հարցերի շուրջ: Որովհետև խորհրդապահական այդ տեղեկատվությունը հանրությանը միևնույն է չի լինելու հասանելի: Ըստ այդմ, հետհեղափոխական իշխանությունն ու նախահեղափոխական համակարգը փորձելու են պայքարել իշխանության և պատերազմի պատասխանատվությունից խուսափելու համար: Այդ պայքարը հանրության համար լինելու է անվերահսկելի, որովհետև հանրությունը չի տիրապետում և չի տիրապետելու ելակետային այդ ամենակարևոր տեղեկատվությանը: Իհարկե, այդօրինակ տեղեկատվություն առկա է լինելու միշտ և այդ թվում նաև ներկայիս ու ապագայի հարցերում: Բայց այս դեպքում հանրությունը առնչվում է շատ կոնկրետ խնդիրների, և դրանք ելակետ են, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ, գնահատականներ և լուծումներ պահանջելով՝ մարդիկ կարող են վերահսկել քաղաքական սուբյեկտներին, որոնք իշխանության կամ ընդդիմության կարգավիճակով ներգրավված են քաղաքական գործընթացում: Առավել ևս, որ աշխարհակարգի համար պայքարն ու աշխարհաքաղաքական միջավայրը շարունակում են լինել սեղմման գործընթացում, այդպիսով մեծ հարաբերականություն հաղորդելով նոյեմբերի 9-ի զինադադարին: Ըստ այդմ` ներկայումս շատ ավելի արդիական ու առարկայական է քննարկումը նոր որևէ պատերազմի կամ ռազմական լարման հավանականության կամ դրանից խուսափելու հնարավորությունների շուրջ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում