Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Ստեփանակերտում հնչեց հոգևոր երաժշտություն

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան), սոպրանո Սիրանուշ Գասպարյանը հոգևոր համերգ ներկայացրին։
Համերգը կազմակերպել էր «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ, նշեց. «Մաղթում եմ խաղաղ տարի։ Թող մանուկ Հիսուսը, որ խաղաղության թագավոր է, մեզ բոլորիս իր խաղաղությունը պարգևի, և բոլորս ապրենք հույսով, Սուրբ Ծննդյան լույսով։ Եվ այդ լույսը թող առաջնորդի մեզ դեպի այն ապագան, որին մենք հավատում ենք, որն էլ մենք ձեզ հետ միասին կերտելու ենք՝ հավատով, սիրով և ամենակարևորը՝ միաբան, միաբան ոգով»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երաժշտությունը մարդկանց ապրեցնելու ուժ ունի. «Կան նախագծեր, կան գաղափարներ, որ պետք են, դրանք փոխում են մթնոլորտը։ Մարդկանց հույսը, ապագայի նկատմամբ ակնկալիքները պետք է վերածնվեն։ Այս համերգային ծրագրի գաղափարախոսությունը դա է»։
Նշենք, որ համերգային ծրագրում հնչեցին Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Յոհան Սեբաստիան Բախի և այլ հեղինակների ստեղծագործություններից։
«Երազանք» զարգացման հիմնադրամի համահիմնադիր Սևան Ասլանյանը նկատեց, որ շատ երկար են մտածել, թե ինչ ձևաչափով միջոցառում կազմակերպեն։ Այդ ճանապարհին հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդակցել են Պարգև սրբազանի, Ստեփանակերտի քաղաքապետի, հասարակական դաշտում գործունեություն ծավալող ընկերների հետ և շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Արցախի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարների՝ կարողացել են հոգևոր խորհուրդ պարունակող այս միջոցառումը կյանքի կոչել։ Նկատենք, որ սա նորաստեղծ հիմնադրամի առաջին միջոցառումն էր։
Սևան Ասլանյանը նշեց, որ շատերի հետ միասին պատերազմի առաջին օրից ջանք չեն խնայել Արցախին որևէ կերպ օգտակար լինելու համար: Բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ընթացքում ծանոթացել են մեծաթիվ հայրենասեր մարդկանց հետ, իսկ պատերազմի ավարտին եկել են այն եզրահանգման, որ անելիքը ոչ թե նվազեց, այլ ավելացավ: Ուստի որոշել են մեկտեղել ներուժը հստակ ծրագրերի ներքո` ստեղծելով Արցախի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող «Երազանք» զարգացման հիմնադրամը:
Միջոցառման ամբողջ ընթացքում տաղավարներում երեխաներին քաղցրեղեն էր բաժանվում, պատրաստվել էր Սուրբ Ծննդյան խորհրդով հատուկ տաղավար, որտեղ ցանկացողները լուսանկարվում էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում