Գրեմմիի կազմակերպիչները որոշել են հետաձգել երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հաղորդում է Rolling Stone- ը:
Այս քայլի պատճառը Covid-19-ի տարածման սպառնալիքն է: Նախատեսվում էր, որ շոուն կայանալու է հունվարի 31-ին, Լոս Անջելեսում:
Արարողության ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Սակայն, ըստ պարբերականի աղբյուրների, արձանիկները նախատեսվում է հանձնել մոտավորապես մարտին: