2021 թվականին խնայողությունները պետք է պահվեն եվրոյով, քանի որ եվրոպական տնտեսական վերականգնման դինամիկան կաջակցի այս արժույթի աճին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով BCS ներդրումների աշխարհի բորսայի փորձագետ Միխայիլ Զելցերին:
«Մենք կարծում ենք, որ եվրոպական տնտեսության դինամիկան կգերազանցի ամերիկյան տնտեսության վերականգնմանը, և ԱՄՆ հարկաբյուջետային ծրագրերը արժեզրկման ճնշում կգործադրեն դոլարի վրա», – ասել է նա:
Ըստ նրա՝ այս տարվա առաջին կեսին եվրոն կարող է ամրապնդվել դոլարի նկատմամբ մինչեւ 1,3, այսինքն՝ նախընտրելի է միջոցների մի մասը պահել եվրոպական արժույթով: Բացի այդ, կարելի է ընտրել յուանը և իենը՝ ասել է փորձագետը: