Ուրանը մինչև 20% հարստացնելու Իրանի որոշումը ԱՄՆ-ը համարում է «միջուկային շանտաժ»: Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին:
«Ուրանի հարստացումը մինչև 20%, որն Իրանն իրականացնում է Ֆորդոյում, միջուկային շանտաժի արշավն ակտիվացնելու հստակ փորձ է», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանում վավերացվել էր «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառման» մասին օրենքը, որը նախատեսում է 20 տոկոս և ավելի հարստացված ուրանի արտադրություն։ Գործընթացը սկսվել է երկուշաբթի։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն կվերահսկի և կզեկուցի Իրանում ցանկացած նոր միջուկային գործունեության մասին: