Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով նավերի կալանավորումը սովորական պրակտիկա է շատ երկրներում: Նա այսպես է արձագանքել Պարսից ծոցում հարավկորեական նավի կալանավորմանը:
Դիվանագետը ընդգծել է, որ Իրանի, ինչպես նաև մյուս պետությունների համար, նման խախտումների և շրջակա միջավայրի աղտոտման հարցը զգայուն է: Նրա խոսքով, Իսլամական հանրապետությունը պայքարում է նման իրավիճակների դեմ օրենքի շրջանակներում:
Կալանավորումն ինքնին զուտ տեխնիկական բնույթ ունի: Hankuk Chemi տանկերը կալանավորվել է դատական մարմինների հրամանի համաձայն՝ թույլ տված խախտումները ստուգելու համար: