Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթը շնորհավորել է ընթերցողների Նոր տարին իրենց հատուկ ցնցող եղանակով. շապիկին կորոնավիրուսով հիվանդ է պատկերված:
Տոնական գլխարկով տղամարդը փորձում է դիմակի միջով «զոքանչի լեզու» փչել՝ միաժամանակ մաղթելով բոլորին «երջանիկ 2022», քանի որ 2021 թվականը, առողջական բոլոր խնդիրների ֆոնին, կանցնի լիակատար մշուշի մեջ: