Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը կեղծ է անվանել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթյու Փոթինջերի այն պնդումները, թե իբր SARS-CoV-2 արտահոսքը տեցի է ունեցել Ուհանի լաբորատորիայից՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Փոթինջերը բարձրաստիճան պաշտոնյա է, և հակառակ սպասումներին, նա դեռ կրկնում է այդ անորակ ստերն ու ասեկոսեները»,- ասել է Հուա Չունյինը:
Միևնույն ժամանակ, նա հորդորել է Վաշինգտոնին բացատրել ՝ արդյո՞ք այդ հայտարարությունները Փոթինջերի անձնական կարծիքն են, թե Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը: