Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին ժամը 11։08-ին ահազանգ է ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի 15-րդ փողոցում այրվում է տնակ։
Ինչպես տեղեկացնում Է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել` 13:47-ին: Այրվել է վագոն-տնակ՝ մոտ 40 քմ: