Մեծ Բրիտանիայի բնակիչ Ֆելեսիթի Քոլինսոնը, որ ապաքինվել է կորոնավիրուսից, Daily Star-ին պատմել է վարակի հազվագյուտ ու ցավոտ ախտանիշների մասին:
Այսպիսով, բացի սովորական ջերմաստիճանից, հազից և գլխացավերից, կինը ունեցել է պարանոցի այտուցվածություն, աչքի ուժեղ ցավ, գլխապտույտ, սրտխառնոց և դող:
«Իմ ենթածնոտային գեղձերն ուռած էին, ինչպես Ֆրանկենշտեյնը: Կարծես պարանոցի տակ կես խնձոր ունեի», – նկարագրել է Քոլինսոնը իր ախտանիշները:
Նա նշել է, որ առողջության վատթարագույն վիճակը հիվանդության ութերորդ օրն էր, և միայն տասներորդ օրը նրա ինքնազգացողությունը լավացել է: