Internet Explorer դիտարկիչների օգտվողների ցածր IQ-ի մասին նորությունը կամ կատակ էր, կամ շուկայագիտական քայլ, եզրակացրել է Computer Business Review պարբերականը:
Քննելով ոմն AptiQuant ընկերության կայքը, ուր տեղակայվել էր դիտարկիչի և մարդու բանականության գործակցի միջև կապի վերաբերյալ զեկույցը, պարբերականը հանգել է այն կարծիքին, որ այդպիսի ընկերություն գոյություն չունի, իսկ կայքի մի զգալի մասը պատճենված է մեկ այլ կայքից:
Տեղեկությունը հրապարակել էին բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում` CNN, BBC և Forbes-ը: