Wednesday, 20 01 2021
Wednesday, 20 01 2021
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Թուրքիայի հաղթանակը
Շուռնուխ բնակավայրն ամբողջովին լուսավորվում է․ Գորիսի համայնքապետարան
Վաշինգտոնը նախապատրաստվում է Ջո Բայդենի երդմնակալությանը
07:48
Ինչ է ծրագրում անել Բայդընը իր նախագահության առաջին 100 օրվա ընթացքում
07:46
Բլինկեն. ՛՛Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին՛՛
07:41
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել. VOA
Ինչո՞ւ և ո՞ւմ շնորհիվ նախկին ԼՂԻՄ հարակից 7 շրջանները չվերաբնակեցվեցին․․․
01:00
Բայդենը վարչակազմում պաշտոնի է նշանակել տրանսգենդերի
00:45
LinkedIn-ը ևս Թուրքիայում կբացի պաշտոնական ներկայացուցչություն
00:30
ԵՄ-ն կամրապնդի եվրոյի դերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, հայտարարել է Եվրահանձնաժողովը
Ռուս զինծառայողները Հայաստանից Դադիվանք են ուղեկցել ուխտավորների խմբին․ ՌԴ ՊՆ
Ձյուն, բուք և 17-20 աստիճանով օդի ջերմաստիճանի նվազում
Երեխաները կարոտել են դպրոցը. Ժաննա Անդրեասյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե զինադադարը երկարաժամկետ լինի». Չավուշօղլու
Հայաստանի արտաքին քաղաքական կապերը՝ մեկ ինտերակտիվ քարտեզում․ ԻՔՄ նոր նախագիծը
23:50
Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից. «Բիլդ»
Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան
23:30
Իրանը Թրամփին և Պոմպեոյին ներառել է պատժամիջոցների ցուցակում
Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը
Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողացել իջնել
ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ ՀՀ ՄԻՊ
Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ
Պեսկովը պատասխանել է «Պուտինի պալատի» մասին հարցին
Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը «Պուտինի պալատի» վերաբերյալ հետաքննություն է հրապարակել
22:30
Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց
Արման Բաբաջանյանը և Անի Եղիազարյանը հանդիպել են Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ
Ճակատագրական սխալ արեցինք․ հիմա ոտի տակ ենք ընկել
22:10
Բոլթոնը Թրամփին անվանել է ԱՄՆ ամենավատ նախագահ
Փաշինյանի թավիշը հոգնեցրեց․ չի կարելի հրեշների դեմ պլետով պայքարել

Ինչու հայ գերիները չեն վերադարձվում Հայաստան և ինչ տեղեկատվություն է շրջանառվում

Այս պահի դրությամբ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, որ Ադրբեջանի կողմից գերեվարված մի քանի տասնյակ հայ զինվորականների նկատմամբ ահաբեկչության հոդվածներով քրեական գործեր կան հարուցված, այդ իսկ պատճառով նրանք չեն վերադարձվում Հայաստան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գերիների հարցերով զբաղվող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով դա միայն Ադրբեջանի նախագահի ելույթից առանձնացված հատված է, որը տարածվել է մեդիայում։

«Հայկական զինված խմբավորումների անդամները, որոնք դեռ գտնվում են ազատագրված հողերում», չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ։ «Պատերազմի ավարտից հետո նրանցից շատերը ձերբակալվել են, սակայն նրանց չի կարելի ռազմագերի համարել, նրանք ահաբեկիչներ են»,-հայտարարել էր Ալիևը։

«Պաշտոնական, իրավական գործընթացներում նման դիրքորոշում չի արտահայտվել։ Դրանք մեդիայի կողմից վերարատադրվել են Ալիևի ելույթից հետո, դրանք ելույթից հատվածներ են։ Երբ որ պաշտոնական դիրքորոշում կարտահայտվի իրավական գործընթացներում, որ մեր քաղաքացիները չեն վերադարձվում, որովհետև նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ են և չեն գտնվում պաշտպանության ներքո, ապա արդեն գործերի մոտեցումը, ուղղվածությունը կփոփոխվի և արդեն հետապնդման ու հնարավոր դատապարտումների օրինականության հարցը կդառնա քննարկման առարկա»,-ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե պաշտոնապես հաստատվի այդ տեղեկությունը և պարզվի, որ գերեվարված մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում քրեական գործեր կան հանրուցված, ապա ինչ մեխանիզմներ կան նրանց վերադարձնելու մասով, Սահակյանը պատասխանեց. «Այո, մեխանիզմներ կան, բայց այդ դեպքում արդեն գործընթացները կլինեն երկարատև։ Միջազգային դատական ատյաններում պետք է հիմնավորվի, որ ապացույցներ չկան, գործը կրում է շինծու բնույթ։ Եվ եթե եվրոպական դատարանն արձանագրի, որ 6-րդ հոդվածի երաշխիքները խախտվել են և մեր քաղաքացիների դատապարտումը օրինական չէ, չեն պահպանվել արդար դատաքննության իրավունքը, ապացույցների կանոնները չեն պահպանվել, ապա դրան պետք է հետևի կատարում՝ անհապաղ ազատ արձակելու տեսքով։Բայց հասկանալի է, որ գործընթացը կստանա նոր որակներ, բարդություններ առաջ կգան և դա որոշակի ժամանակ է պահանջելու»։

Փաստաբանի խոսքով առաջիկայում պետք է սպասել գերիների նոր խմբի վերադարձին, որովհետև բազմաթիվ հայ գերեվարված անձինք կան, որոնք իրավունքի ուժով  են ենթակա վերադարձման. «Բայց այս գործընթացը մեծապես կախված է քաղաքական պայմանավորվածությունների պահպանումից։ եթե դրանք հարթ են, եթե հայկական կողմը պահպանել է լծակներ, ճիշտ բանակցել է, ստացել է երաշխիքներ, ուրեմն գործընթացը տրամաբանորեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կլինի։ Իսկ եթե  հավելյալ երաշխիքներ չեն ստացվել և խախտվում են պայմանավորվածությունները, երկիրը չունի քաղաքական կապիտալ հարկադրելու կատարել իր նկատմամբ ստանձնած պարտավորությունները, ապա այս գործընթացը կարող է չարաշահվել, երկարաձգվել, կարող են դրա հետևում շինծու քրեական գործեր ստեղծվել և բոլոր այլ եղանակներով խախտվեն իրավունքների իրացումը»,-ընդգծեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Եվրոպական դատարանը բավարարեց փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումներն ու որոշեց գերության մեջ հայտնված ևս 23 անձի գործով հրատապ միջոց կիրառել: Նրանց թվում են նաև վերջերս Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերից գերեվարվածներից ոմանք։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ։ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարան 80 գերեվարվածների հարցով արդեն դիմումներ ներկայացրել են, ավելի քան 100 դիմում էլ ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Պատերազմից հետո Հայաստան է վերադարձվել 54 գերեվարված անձ։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում