Monday, 17 05 2021
19:33
Մեծ Բրիտանիայում մեղմացվում են կորոնավիրուսային սահմանափակումները
Ինչ իրավիճակ է Սյունիքում. բնակիչները սպասում են բանակցություններով հանգուցալուծման
Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծել է Գազայի հատվածը․ 1 օրում 42 պաղեստինցի է սպանվել
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք՝ Սիսիանի ԲԿ-ում
19:06
Կիպրոսի իշխանությունները մեղմացրել են զբոսաշրջիկների համար սահմանափակումները
Հայաստանի բնակչության 18-ից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր գերիների վերադարձի խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
18:40
ԱՄՆ-ն Իսրայելին կմատակարարի 735 դոլարի գերճշգրիտ զենք. Washington Post
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Եվրահանձնաժողովը հակամարտության հետևանքով ԼՂ-ում և հարակից տարածքներում տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Սյունիքից սանավիացիայի ուղղաթիռով Երևանի բուժհաստատություններից մեկն է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Նախագահը ստորագրել է զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքը
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը ՌԴ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ
Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է. armtimes.com
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր
Ադրբեջանական նոր դիրքերի ներքո գտնվող Խնածախ գյուղում հողի հարկ են ուզում, ում հողերում ադրբեջանական դրոշն է
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
ՀԱՊԿ-ը բուտաֆորիկ կազմակերպություն է․ Հայաստանը գտնվում է աղքատ բարեկամի կարգավիճակում
Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի սուզանավին. Գազայի հատվածը հրթիռ է արձակել իսրայելական քաղաքի ուղղությամբ, կան վիրավորներ
16:42
Իրանը մերժել Է միջուկային գործարքի կատարման նախնական համաձայնագրի հնարավորությունը
16:33
Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում
Նոր շունչ հայկական ֆուտբոլում․ «Արարատը» վերադառնում է Եվրոպա․․․
16:09
ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել Է Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը
Առաջին նախագահը գաղտնազերծում է 1998-ը
Դմանիսում սվանների և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Վարչապետին դավաճան է անվանում մի մարդ, ում գրչի մի հարվածով հանձնվեց Գետաշենն ու Արծվաշենը. ազատամարտիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը։

Պարոն Իսախանյան, պատերազմի ժամանակ Դուք ծանր վիրավորվել էիք, ներկայումս էլ ապաքինման փուլում եք, բայց վստահ եմ՝ հետևում եք ներքաղաքական զարգացումներին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Ես չեմ ընդունում, որ հիմա բոլորը մեղադրում են հանրապետության վարչապետին։ Դա քաղաքական դիրքորոշում է, բայց ես, որպես պատերազմի մասնակից և զինվորական, կարող եմ ասել, որ մենք չկռվեցինք։ Եթե կռվեինք այնպես, ինչպես առաջին պատերազմի ժամանակ, ապա կհաղթեինք։ Այդ ժամանակ բոլորս համախմբված կռվում էինք և հայրենիք էինք պաշտպանում, իսկ այս անգամ չկռվեցինք։ Այս պատերազմի ժամանակ մեկ օրվա մեջ Արցախից դուրս է եկել 5000 առողջ տղամարդ, որոնք ի վիճակի էին զենք կրելու և մարտնչելու։ Բայց նրանք նախընտրեցին փախչել՝ հրաման ստանալով ինչ-որ գեներալներից։ Ես ժամանակին հայտարարել էի և ասել էի, որ Վիտալի Բալասանյանին ոչ Արցախի հերոս եմ ճանաչում, ոչ էլ գեներալ։ …Ինչու պառակտում գցեցին զորքի մեջ, ինչու պառակտում մտցրեցին, որ բոլորը թողեցին ու գնացին։ Այս պարագայում պարտության մեղքը իշխանության, վարչապետի վրա գցելը ճիշտ չէ։ Ուղղակի Արցախի նախկին ռեժիմային իշխանությունները հանուն իշխանափոխության պատրաստ էին անգամ այս միջոցին դիմել։ Ես ժամանակին Վիտալի Բալասանյանին ասել էի, որ եթե Ալիևը իրեն մի պաշտոն խոստանա, ապա նա Արցախը կհանձնի։ Իմ ասածը եղավ։

Նույն պատկերն էլ Հայաստանում էր։ Ես տեսնում, լսում էի, որ Արթուր Վանեցյանը, խնամու կողմից բամփված Գագիկ Ծառուկյանը զենքերը վերցրել գնում էին Արցախ, բայց  պարզվեց՝ գնացին ռեկլամ եղան ու փախան։ Բայց այսօր եկել ու վարչապետին համարում են դավաճան։ Իրենք մոռացել են, որ 30 տարի ՀՀԿ-ի հետ կոալիցիա են եղել, 30 տարի բանակ ու երկիր են թալանել, իսկ Ադրբեջանն այդ ընթացքւոմ զինվել է։ Քոչարյանը երբ որ եկավ Հայաստան, նրա հագին զինվորական կոշիկներ էին, բայց հիմա միլիարդատեր է։ Այսինքն՝ թալանչիներն այսօր խոսում են երկիրը թալանելուց և դավաճանելուց։

Դոդի Գագոն հանրապետության վարչապետի հրաժարականն է պահանջում՝ չհասկանալով, որ իր մականունն արդեն ամեն ինչի մասին խոսում է։

Նույնն էլ Դաշնակցությունը։ Երբ Դրոյի գործով դաշնակներին փակեցին, և Քոչարյանի ժամանակ ազատվեցին, դրանք այդ օրվանից սապոնվեցին Քոչարյանին ու նախկին ռեժիմների թալանչիներին։ Այնպես որ, դաշնակներն էլ նույն թալանչիների բարեկամներն են։ Թալանելով էլ են դավաճանում, պարտադիր չէ հող զիջել։ Առաջին դավաճաններն իրենք են։ Կամ դրանց առաջնորդ Վազգեն Մանուկյանը։ Նա մոռացել է, որ ինքը ժամանակին հանձնել է Գետաշենն ու Արծվաշենը։ Ինքը դա մոռացել է, բայց մենք դա հիշում ենք։ Ես այդ պատերազմի մասնակից եմ ու հիշում եմ, որ մենք վերցրել էինք այդ տարածքները, բայց մի գրչի հարվածով հանձնեցին։

Բայց Ձեր կողմից նշված դավաճաններն ու թալանչիները այսօր վարչապետի հրաժարական են պահանջում՝ մերժելով անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը։

– Դրա համար ես վարչապետին հորդորում եմ մոռանալ թավիշը։ Թավիշը օգտագործում են ժողովրդավարական երկրներում, իսկ նախկին բռնապետական ռեժիմի ներկայացուցիչների վրա թավիշը չի ազդում։ Իրենց հետ պետք է իրենց լեզվով խոսել։ Պետք է անպայման խիստ պատժամիջոցներ կիրառել՝ ընդհուպ բռնագանձումներ, ապօրինի ծագման գույքի բռնագանձում, պետականացում և այլն։ Ես չէ, որ պետք է ցույց տամ, ուղղորդեմ, թե ինչ պետք է անել։

Հիմա էդ թալանչիները դուրս են եկել փողոց, ճանապարհ են փակում, կառավարության շենք են գրավում։ Եթե այդքանը կարողանում էին անել, թող ժամանակին գային Շուշի, Քարինտակի ճանապարհը փակում էինք ու թուրքին ջարդում էինք Շուշիում։ 2000 մարդ էր պետք, բայց չկար, քանի որ սաղ փախել եկել էին, որ կառավարության շենք մտնեին դուխի գողանային։ Չի կարելի։ Սա մեր ազգը տանում է պառակտման և կործանման։ Մեզ համախմբում է պետք, այ այդ ժամանակ մենք կունենանք հաղթանակ։ Բայց քանի դեռ երկրի սուրբ հայրը մտել է քաղաքականություն, մեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Իրենց գործը աղոթքն է, ոչ թե քաղաքականությունը։ Դադիվանքի  քահանան ասում էր, որ չի լքելու եկեղեցին, բայց հաջորդ օրը միտինգի էր եկել Երևան։ Ամոթ է։ Ամոթ է, որ տերտերներն էլ են դարձել թալանչիների պաշտպան, տերտերներն էլ են դարձել թալանչի։ Ամոթ է։ Մեզ համախմբում է պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում