Ռուսաստանում անցած օրերին հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության 24.150 դեպք: Այս մասին հաղորդում է օպերատիվ շտաբը:
Նոր հիվանդների 10,8%-ը չունի COVID-19-ի կլինիկական դրսևորումներ՝ ասվում է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, մեկ օրում գրանցվել է 504 մահվան ելք, ամբողջությամբ ապաքինվել է 19 847 մարդ:
Համավարակի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի վարակման ավելի քան 3,2 մլն դեպք, դրանցից ավելի քան 58,5 հազարը՝ մահվան ելքով: