Կալիֆոռնիայի թաղման բյուրոները ստիպված են մերժել հաճախորդներին: Տեղի դիահերձարանների սառնարանները լեփ-լեցուն են, և տեղ չկա մահացածների մարմինները պահելու համար: Այս մասին հաղորդում է ABSNews-ը:
Հուղարկավորության ընկերություններից մեկի տիրուհին հայտարարել է, որ աշխատանքի 40 տարիների ընթացքում առաջին անգամ է ինքը տեսնում օրական 30 մեքենա: Դա 6 անգամ գերազանցում է միջին թվերը: Բացի դրանից, դժվարացել են տարբեր բյուրոկրատական ընթացակարգերը: Եթե նախկինում փաստաթղթերի ստացման վրա գնում էր 1-2 օր, ապա հիմա ստիպված ես լինում մեկ շաբաթ սպասել: Հերթեր են նաև դիակիզարաններում: