Պերուի շամանները կանխատեսել են, որ 2021-ին կորոնավիրուսը կանհետանա: Այս մասին գրում է Daily Star-ը: Դրա համար մարդկանց պետք է միայն «բացել իրենց հոգիները և ճառագել խաղաղասիրություն»: Երկրի մայրաքաղաք Լիմայում շամանները անցկացրել են առողջության և հաջողության ներգրավման ծես: Նրանք ավանդական հագուստով էին, երգում էին և ձեռքերում պահում «Բարի գալուստ 2021 թվական» գրությամբ պաստառներ: Արարողության ավարտին տղամարդիկ գետում մատուցել են նվիրաբերություն:
Նրանք նաև իմաստությամբ օրհնել են ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշումներ կայացնել և լուսավորել իր միտքը: