Հունվարի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Սմբատյանն իր վարած Porsche Panamera մակնիշի 17 RD 777 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող Նելսոն Ստեփանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Հարվածից ծառը մի քանի տեղից կոտրվել է: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Դ. Սմբատյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պողոսյանը, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է սթափ: