Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Ինչպես ուտել քաղցրեղեն և քաշ չհավաքել. ֆրանսիացի դիետոլոգ

Շատ անուշեղենների հայրենիք համարվող Ֆրանսիայի դիետոլոգները խորհուրդ են տալիս, թե ինչպես կարելի է ուտել քաղցրեղեն և քաշ չհավաքել: Նրանք պատմել են նաև այն մասին, թե լինո՞ւմ են արդյոք դիետաները արդյունավետ:

«Հավասարակշռված սնվելը, իհարկե, կարևոր է առողջության համար: Սակայն կան մարդիկ, որոնք սնվում են բավականաչափ հավասարակշռված, բայցևայնպես քաշ են հավաքում: Մյուս կողմից՝ կան նաև մարդիկ, որոնք ուտում են անառողջ սնունդ, սակայն ոչ մի գրամ չեն գիրանում… Ուստի ավելորդ քաշի խնդիրը դրանում չէ: Մարդը ավելորդ քաշ է ունենում, եթե նա ուտում է ավելի, քան պահանջվում է: Օրինակ՝ եթե դուք օրական օգտագործում եք 2000 կիլոկալորիա, և ձեզ անհրաժեշտ է 2 հազար կիլոկալորիա՝ ապրելու համար, ձեր քաշը կմնա կայուն: Սակայն եթե դուք ուտում եք 2300 կիլոկալորիա, իսկ ձեզ պետք է ընդամենը 2000, և այդպես՝ ամեն օր, ապա դուք ինչ-որ պահից կնկատեք քաշի փոփոխություն, իհարկե՝ ոչ միանգամից, այլ աստիճանաբար»,- ասել է սնվելու հարցերով մասնագետ Պասկալ Գուրդոնը՝ Պերրո Գիրեկից:

Նրա խոսքով՝ եթե մարդն ուզում է մնալ կայուն քաշի մեջ և նիհարել, պետք է սովորի հրաժարվել ուտելիքից, եթե չունի քաղցի զգացում: «Տեսեք՝ նորածինն ուտում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղցած է: Երբ նա հագենում է՝ դադարում է ուտել»,- ասել է Գուրդոնը՝ հավելելով, որ շատ մեծահասակներ կարողանում են զգալ օրգանիզմի պահանջմունքը, սակայն ոչ բոլորը:

Դիետոլոգը դրական պատասխան է տվել հարցին, թե հնարավո՞ր է ուտել քաղցրեղեն և չգիրանալ: «Եթե դուք աղանդերն ուտում եք այն պահին, երբ քաղցած եք, և դադարում եք ուտել այն ժամանակ, երբ հագենում եք, ապա ոչ մի խնդիր չի առաջանա: Սակայն երբ դուք այլևս քաղցած չեք, բայց շարունակում եք ուտել անուշեղեն կամ նույնիսկ խնձոր, յոգուրտ, դա կարող է հետևանք ունենալ»,- նշել է մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում