Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանում ապաստանած արցախցիների համար կիրականացվեն ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր

Շիրակի մարզը Արցախյան պատերազմի առաջին օրվանից ՝սեպտեմբերի 27-ից ընդունել է 2531 արցախցիների, նրանց մի մասը վերադարձել է, իսկ մյուսները դեռ շարունակում են ապրել Գյումրիում ու մարզի այլ համայնքներում։ Բնակության խնդիրներից բացի այս պահին արցախցի ընտանիքների զբաղվածության ապահովումը համարվում է առաջնահերթություն։

«Մենք ունենք հասարակական աշխատանք ծրագիր,հիմա այդ ծրագիրը նոր ձևաչափով ենք իրականացնելու հատուկ արցախահայերի համար, զբաղվածության վարձատրվող հասարակական աշխատանք ծրագիրը պետք է իրականացնենք և մինչև հունվարի 15-ը համայնքները պետք է ներկայացնեն մարզպետարան իրենց բնակավայրերում գտնվող արցախցիների տվյալները, որպեսզի նրանք ընդգրկվեն այս ծրագրում»,-նշում է Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Ըստ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի, ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է երկու միլիոն դրամ, իսկ աշխատանքի դիմաց օրավարձը կլինի բարձր:

«Օրավարձը սահմանված է 8000 դրամ, ոլորտները,որում ընդգրկվելու են արցախցիները նույնն են մնացել, այս տարի ավելացել են նաև ձնամաքրման աշխատանքները, որպեսզի ձմռան սեզոնին նույնպես ապահովենք նրանց զբաղվածությունը»,-ասում է Ամալյա Ադամյանը:

Բացի հասարակական աշխատանք ծրագրից, արցախցիների համար կիրականացվի ևս մեկ ծրագիր, որը նախկինում նախատեսված էր երիտասարդների համար, ովքեր ցանկանում էին մասնագիտանալ այլ ոլորտներում:

«Մասնագիտություն ունեցող,բայց այլ ոլորտում մասնագիտանալ ցանկացող մեր արցախցի բարեկամներին մենք 3 ամսով կուղղորդենք այլ աշխատանքի, որի համար իրենք ամսական կստանան հարյուր հազարական դրամ աշխատավարձ:Ծրագրում ընդգրկվելու ամենակարևոր հանգամանքն այն է, որ նրանք պարտադիր պետք է ընդգրկված և հաշվառված լինեն զբաղվածության տարածքային կենտրոններում »,- պարզաբանում է Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենը։

Շիրակի մարզում ապրող ու Արցախ չվերադարձած քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության խնդիրը կարգավորելու համար սկսվել են նաև նրանց կարգավիճակի հստակեցման գործընթացները՝ պարզելու, թե մինչ պատերազմը, ովքեր են ունեցել աշխատանք, ովքեր են զրկվել մշտական աշխատանքից, գործազուրկ համարվում են թե ոչ:Այս հարցերի ճշգրտման համար Հանրապետության զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցում են արցախցի գործընկերների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում