China Daily պարբերականը հղում անելով ՉԺՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցին, հաղորդում է, որ Չինաստանում առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:
Մեկ շաբաթ առաջ հաղորդվել է, որ Չինաստանը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ երկրում ավելի վաղ հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսի նոր շտամի պատճառով: Ենթադրվում է, որ այն «սովորականից» ավելի վտանգավոր չէ, բայց զգալիորեն ավելի արագ է տարածվում: