Վրաստանում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 2505-ի: Կառավարությունը տեղեկացրել է, որ ևս 24 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:
Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1527 նոր դեպք (նախորդ օրը՝ 1738), առողջացել է 1282 հիվանդ:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 227.420 է, առողջացել է 211 727 հիվանդ:
Մեկ օվա ընթացքում իրականացվել է 13030 թեստ, որից 6707-ը՝ PCR, 6323-ը՝ հակագենի արագ թեստեր: