Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծանր հրաժեշտ, բարդ սպասում, անբեկանելի պարտք

Հրաժեշտ ենք տալիս 2020 թվականին: Հրաժեշտ ենք տալիս մարդկային, ազգային ու պետական ողբերգության և աղետի տարվան, որը ծանրագույն ստացվեց թե՛ համայն աշխարհի, թե՛ առավել ևս Հայաստանի և Արցախի, հայության համար, որոնք բախվեցին անհավասար պատերազմի մարտահրավերին: Ներկայումս, սակայն, պատերազմի ռազմա-քաղաքական վերլուծություն չէ, որ պատրաստվում ենք անել: Դա արել ենք, կանենք վաղը, մյուս օրը, ապագայում, որովհետև և այդ աշխատանքից է նաև կախված, թե մենք որքան պատրաստ կլինենք հաջորդ մարտահրավերներին և որքան արդյունավետ կիրականացնենք հնարավորությունները, որ տրվում են մեզ: Ի վերջո, աղետալի տարվան հրաժեշտ տալով, սպասելով, թե երբ պետք է ժամ առաջ թևակոխենք նոր տարի՝ նոր հույսով, նոր սպասումով, հին ցավը կրելու, կորուստները հիշելու, բայց նաև վերքերն ամոքելու և առաջ շարժվելու համար, այդուհանդերձ նկատենք, որ 2020-նն էլ ուներ հնարավորությունների պատուհաններ, որոնք գուցե կարող էինք տնօրինել առավելագույն արդյունավետությամբ, խուսափելով աղետներից: Հետին թվով անել եզրահանգումներ ու միարժեք պնդումներ, իհարկե քիչ է ազնիվ, սակայն պետք է քաղել դասեր, որքան էլ լինեն դրանք դառը և դաժան: Հակառակ դեպքում, ապագան վերածվում է դաժան պատմության կրկնության, ինչպես 1920-2020 հարյուրամյակը հայ ժողովրդի կյանքում: Դրա ընթացքում եղան սարսափելի անկումներ և փառահեղ վերելք, որը, սակայն, բթացրեց մեզ, բերելով նոր անկման: Հետևաբար, մենք պետք է դասը քաղենք ընդգրկուն ու խորքային եզրահանգումներով՝ թե՛ մեր պատմության, թե՛ համաշխարհային ընթացքի համատեքստում: Մենք պետք է դաս քաղենք թե՛ հաղթանակներից, թե՛ պարտություններից, ընդ որում՝ թե՛ մեր, թե՛ ուրիշների: Պատմությունը կրկնվում է այնտեղ, որտեղ սխալներն են կրկնվում, կամ ավելի շուտ այնտեղ, որտեղ դանդաղում կամ ճահճանում է միջավայրը, ու հասարակություններն ու պետությունները չեն կարողանում ստեղծել նորը, չեն գտնվում ստեղծագործ ռեժիմում:

Եթե մենք չենք ստեղծում մեր ապագան առարկայորեն, առանց բաժակաճառերի, շատ կոնկրետ և հետևողական աշխատանքով, ապա դա ստեղծում են այլք: Իսկ այլոց ստեղծած ապագան, որպես կանոն, չի խոստանում որևէ լավ բան, եթե այնտեղ չկա մեր ստեղծագործության համարժեք բաժինը: Եվ դրա համար պետք է նախ պահանջենք ինքներս մեզանից, հետո որևէ մեկից պահանջելու համար: 2021 թվականը պետք է լինի ինքներս մեզանից պահանջելու տարի՝ անհատականից մինչև հանրային, քաղաքական, կուսակցական, պետական մակարդակներ: Մենք ինքներս մեզանից պետք է պահանջենք գնալ մեր կորուստների վերականգնման, որպեսզի կարողանանք նաև այդ պահանջները վերածել միջազգային հարաբերությունների և իրավունքի սեղանին դրվող մեր խաղաքարտերի: Աստված լուսավորի մեր հերոս նահատակների հոգիները, որոնք կռվեցին ու զոհվեցին Հայաստան-Արցախի համար, որոնք պահեցին Հայաստան-Արցախը, թեկուզ ոչ հաղթական, բայց կենսական շրջանակում: Մենք պարտք ենք նրանց առաջ, նրանց զավակների և հարազատների առաջ, մենք ապագա ենք պարտք նրանց, և աններելի է լինելու այդ պարտքը ժամանակին և անգամ ժամանակից շուտ չտալը: Հանգչեք խաղաղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում