Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Աշխարհաքաղաքական լուսնի հակառակ երեսը, կամ «մուննաթի» հիսուն երանգները

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրից Հայաստանի հանրությունը այդ ագրեսիվ գործողությունների համարժեք և խիստ դատապարտում էր ակնկալում միջազգային հանրությունից, ինչի մասին խոսելով, մենք, իհարկե, առավելապես նկատի ենք առնում արևմտյան հանրությանը, արևմտյան երկրներին: Հայաստանի վարչապետը անգամ հայտարարեց, որ Արցախի սահմանին թուրքերի ագրեսիային համարժեք գնահատական չտալու դեպքում, Եվրոպան կարող է նրանց սպասել արդեն Վիեննայի մատույցներում: Օրեր անց Վիեննայում, Փարիզում, մի քանի այլ քաղաքներում եղան իսլամական արմատական ծայրահեղականների ձեռքով իրականացված ահաբեկության դեպքեր, որոնք վերագրվեցին թուրք-եվրոպական լարված հարաբերությանը: Հայաստանը դա արձանագրեց որպես վարչապետի խոսքերի հավաստիացում: Մեծ հաշվով, սակայն, միջազգային հանրության վերաբերմունքը՝ խոսքը քաղաքական վերաբերմունքի մասին է, Արցախի դեմ կատարվողի հանդեպ չփոխվեց: Իսկ այն, որ մենք իրավացի էինք, թե թուրքերին սպասեք Վիեննայի մատույցներում, մեղմ ասած, չի էլ կարող լինել սրտի մխիթարանք:

Ավելին, չի էլ կարելի, որ լինի այդպես: Ի վերջո, մենք, թերևս, կարիք ունենք նայել լուսնի հակառակ երեսն էլ: Անկասկած է, որ միջազգային հանրությունից հայկական ակնկալիքները՝ քաղաքական արձագանքի առումով, միանգամայն արդարացի և հիմնավոր էին: Պատճառները, հիմքերը մի շարք են: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ միջազգային քաղաքականությունը փոքր-ինչ ավելի բարդ և բազմաշերտ, առերևույթ հակասականությամբ ու երկակի ստանդարտներով լեցուն կառուցվածք է: Հետևաբար, դրանից համարժեք արձագանք ակնկալելու համար, թերևս, պետք է գործել հենց այդ հակասականությանն ու բազմաշերտությանը համարժեք: Ի վերջո, կարող ենք ակնկալել արդարացի արձագանք, չստանալ այն, հետո արդարացիորեն դժգոհել, անգամ մուննաթ գալ: Մենք կլինենք միանգամայն իրավացի, բայց ամբողջ հարցն այն է, թե այդպիսով մեր ինչ խնդիր կլուծենք: Ոչ մի: Հետևաբար, մեր խնդիրը այլ է՝ աշխատել միջազգային հանրության հետ այնպես, որը մեզ թույլ կտա ոչ թե հասնել մուննաթի հիմնավոր առիթների, այլ աշխատանքային արդյունքի: Մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ այդպիսի արդյունքի բացակայությունը մեր աշխատանքի անարդյունավետության, ոչ թե միջազգային հանրության անսկզբունքայնության հետևանք է: Միաժամանակ, իհարկե, մեր աշխատանքը չպետք է ելնի այն կանխավարկածից, եթե բոլորը անվերապահ սկզբունքային են, կամ հռչակված արժեքները չեն պարունակում քաղաքական տողատակեր և այլն: Ամբողջ խնդիրը այդտեղ է՝ հասկանալ հրապարակայինի և տողատակի համադրությունը, կառուցվածքը, հասկանալ միջազգային քաղաքականության ճարտարապետությունը և աշխատել այդ ելակետով:

Այդ իմաստով, եթե մենք դիտարկենք հայկական պետականության անցած ճանապարհը, ապա ակնառու է, որ մեզանում չի եղել ինստիտուցիոնալ կայուն և շարունակվող, այսպես ասած, ինստիտուցիոնալ հիշողության վրա հիմնված աշխատանք միջազգային հանրության և դրա առանցքային դերակատարների հետ: Ընդհանուր առմամբ, իհարկե, այսպես ասած արարողակարգի իմաստով մենք անդամակցել ենք միջազգային կառույցների, հետ չենք մնացել հիմնական ծրագրերին մասնակցելուց և այլն, բայց քաղաքական բովանդակության և դինամիկայի իմաստով միմյանցից էապես տարբեր են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետները, Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամկետը: Այստեղ է, որ Հայաստանը չի արձանագրել քաղաքական բովանդակության կայուն և դինամիկ հաջորդականություն՝ լինի ԱՄՆ, թե՛ ԵՄ, թե՛ ՆԱՏՕ, թե՛ Ֆրանսիայի կամ Գերմանիայի, ԵՄ այլ երկրների հետ հարաբերությունները: Որոնք են դրա պատճառները, առանձին քննարկման նյութ է, սակայն միջազգային հանրության քաղաքական վերաբերմունքի կամ արձագանքի պատճառները պետք է փնտրել այդտեղ: Այլապես միշտ կարող ենք գտնել «մուննաթի» պատճառ, սակայն դրանից որևէ բան փոխվում է միայն մեր կյանքում, այն էլ ոչ դեպի լավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում