Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, 2005 թ. Լիբանանի վարչապետ Րաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող դատախազը Հիզբոլլահից գործի հետ կապված նոր նյութեր է ստացել: Նյութերը հանձնվել են անմիջականորեն դատախազի գրասենյակում: Դրանց բովանդակությունը չի բացահայտվում:
Հիշեցնենք, որ Հարիրիի սպանության համար մեղադրվում են 4 Հիզբոլլահի անդամ, բայց կազմակերպությունը հրաժարվում է հանձնել նրանց:










































