ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը հրապարակել է ամերիկացի նեյրոֆիզիոլոգների հետազոտության արդյունքները, որոնք ուսումնասիրել են ուղեղի վրա կորոնավիրուսային վարակի ազդեցության մեխանիզմը:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով հիվանդների գլխուղեղի փոքր անոթները հաճախ վնասվում են հիվանդության զարգացման ընթացքում … Դա պայմանավորված է բորբոքային ռեակցիաներով, որոնք կապված են վիրուսի ներթափանցման հետ հիվանդի օրգանիզմ», – ասել է Բեթեսդայի նյարդաբանական խանգարումների և կաթվածի ազգային ինստիտուտի առաջատար մասնագետ Ավինդրա Նաթը։.