Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մարտավարական էֆեկտի և ռազմավարական նոր խաբկանքի ռիսկը

Իմ դիրքորոշումը չի փոխվել, ասացի, որ երկիրը այս վիճակից հանելու միակ ելքն իր հրաժարականն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպումը տևել է մի քանի րոպե, և Ծառուկյանն ասում է, որ երկար չէր էլ կարող տևել:

Հայաստանում երկար տևում է միայն հետպատերազմյան բարոյաքաղաքական մղձավանջը, որտեղ կա իշխանության համար պայքար, և ուրիշ ոչինչ: Այդ պայքարն է, որ Նիկոլ Փաշինյանին պահել ու պահում է վարչապետ, որովհետև հանրությանը չի հետաքրքրում իշխանության համար պայքարը: Նոյեմբերի 9-ից հետո արդեն մոտ երկու ամիս Հայաստանում գործնականում տեղի չի ունենում ոչինչ, որը կվկայի քաղաքական գործընթացների հանդեպ հանրային հետաքրքրությունը բարձրացնելու ջանքի կամ միտման մասին: Ընթանում է խաղ խուճապի կամ ապատիայի վրա, իսկ այդ ընթացքում Հայաստանն ավելի ու ավելի է հայտնվում խաղից դուրս վիճակում:

Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ քաղաքական դերակատարները՝ մեծամասնություն, թե ընդդիմություն, ոչ թե չունեն ասելիք միմյանց, այլ չունեն հանրությանն ասելիք: Ասելիք, որը հանրությանը ծանր, բարդ իրավիճակում այդուհանդերձ կտա որոշակի բովանդակային ուղենիշներ, կառաջացնի հետաքրքրություն հանրային, պետական, ազգային կյանքի հանդեպ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ասելիք չէ: Եթե Հայաստանում որևէ քաղաքական ուժ կարծում է, թե հանրության մեծամասնությանը պետք է համոզել վարչապետ Փաշինյանի հեռանալու հարցում, ապա սխալվում է: Այդ հարցում չկա հանրային մեծամասնությանը համոզելու կարիք: Համոզել պետք է բոլորովին այլ հարցում, մասնավորապես այն, թե ինչի հետ է գործ ունենալու ինքը Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո:

Հայաստանի քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը եղել և մնում է այն, որ քաղաքականության մեջ մտած մարդիկ կարծում են, թե դա իրենց դարձնում է քաղաքականության մեջ չեղածներից ավելի խելացի, կամ ավելին՝ իրենք քաղաքականության մեջ են, որովհետև ավելի խելացի են, ավելի լավ են հասկանում բաներ, որոնք չեն հասկանում կամ պատկերացնում շարքային քաղաքացիները: Դա մեծագույն մոլորություն է: Ավելին, Հայաստանում թերևս հենց նրանք չեն մտնում քաղաքականություն, ովքեր ամենից լավ են հասկանում տեղի ունեցողը, խնդիրները՝ ներքին ու արտաքին, և հայկական քաղաքականության՝ դրանց հետ բովանդակային կապ չունենալը:

Մյուս կողմից՝ նաև այդ հանգամանքն է դարձել անկախ Հայաստանի ռազմավարական զարգացման խոշոր արգելակներից կամ խնդիրներից մեկը, երբ քաղաքականության «տարածքը հանձնվել» է միջակություններին կամ առավել ևս անգրագիտություններին, պատեհապաշտներին, երեսպաշտներին, բացարձակ նյութապաշտներին, որոնք հանրային քաղաքականությունը փոխարինել են լավագույն դեպքում բանալ և իռացիոնալ «էպատաժով»: Հայաստանում կա այդ արգելքը հաղթահարելու կենսական խնդիր:

Հայկական քաղաքականությունն ունի «փերեզակությունից» մասնագիտացում տրանսֆորմացվելու խիստ անհրաժեշտություն: Չլուծվի դա՝ մեծ հաշվով չի լուծվելու պետության ռազմավարական զարգացման հարցը, այլ առավելագույն դեպքում մարտավարական լոկալ էֆեկտներ, որոնք բերելու են ռազմավարական նոր խաբկանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում