Հայաստանի ողջ տարածքում տեղումների քանակը հունվարին կանխատեսվում է նորմայի սահմաններում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հունվարին՝ Երևանում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում»,- գրել է Սուրենյանը: