Սիրիայի Դեյր-էզ-Զոր քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ավտոբուսի վրա, զոհվել է 28 խաղաղ բնակիչ, հաղորդում է Sana գործակալությունը:
«Ժամը 16.00-ի սահմաններում ավտոբուսը ահաբեկչական հարձակման է ենթարկվել Քաբաջաբ բնակավայրի մոտակայքում, Դեյր-էզ-Զոր-Պալմիրա մայրուղու վրա»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ևս 13 մարդ վիրավորվել է: