Բրիտանիայում դեկտեմբերի 31-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսով պայմանավորված խստացված սահմանափակումները: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Մի շարք շրջաններում հայտարարվող լոքդաունի մեջ կմտնի ևս մի քանի միլիոն մարդ:
Բրիտանիայի կառավարությունը սեփական ժողովրդին պատվաստելու համար գնել է 100 մլն չափաբաժին Astrazeneca տեսակի պատվաստանյութ: