Մեծ Բրիտանիայում մեկ օրում 981 հիվանդ է մահացել կորոնավիրուսից, ինչը ռեկորդային է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 50.023 նոր դեպք: Երկրում համավարակի սկզբից մինչ օրս հիվանդացել է 2.429.049 մարդ, մահացել է 72.367 հիվանդ:
Ավելի վաղ Բրիտանիան հայտարարել էր, որ 100 միլիոն մարդու համար պատվիրել է Astrazeneca կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ինչը բավարար կլինի ամբողջ բնակչության պատվաստման համար: