ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցները թողունակության հետ կապված խնդիրենրի պատճառով ստիպված են կորոնավիրուսով հիվանդներ տեղավորել հուշանվերների խանութներում՝ հայտնում է Los Angeles Times-ը:
Հրապարակման համաձայն՝ COVID-19-ով որոշ նոր հիվանդներ բուժվում են շտապօգնության սպասասրահի մոտակայքում, և նրանց, ում վիճակը բավարար կայուն է, թթվածնով ուղարկում են տուն:
Եթե իրավիճակը վատթարանա, հիվանդանոցները ստիպված կլինեն որոշումներ կայացնելու այն մասին, թե ում կարող են բուժել, և ում համար չունեն բավարար ռեսուրսներ՝ ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի անվան հանրային հիվանդանոցի գործադիր տնօրենը: