Առնվազն 27 մարդ է զոհվել Եմենի Ադենի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում:
Տասնյակ մարդիկ վիրավորվել են՝ հայտնում են տեղացի պաշտոնյաները: Մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել նոր կառավարության ինքնաթիռի ժամանման ժամանակ: