Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Ինչ է ասել Պուտինը Քոչարյանին. ո՞վ է հեռանում

ՌԴ նախագահ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցի հանգամանքը, անշուշտ, արտացոլում է այն գնահատականը, որ նոյեմբերի 9-ից հետո տարբեր առիթներով տվել ենք Հայաստանի ներքաղաքական գործընթացների առնչությամբ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ռազմա-քաղաքական պարտությունից հետո դրանք գործնականում ամբողջությամբ գտնվում են ռուսական հեգեմոնության տիրույթում, որտեղ, անշուշտ, հաշվի է առնվում Հայաստանի հանրային տրամադրությունների բաշխվածությունը: Բայց գերական, իհարկե, խնդիրներն են, որ իր առաջ դնում է Ռուսաստանը: Հատկապես, որ այդ ներքաղաքական կյանքում չի նշմարվում, իշխանության վերադառնալուց բացի, որևէ այլ խնդիր: Ինչպես հայտնի է տարածված տեղեկությունից, զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում, որտեղ երկրորդ նախագահն այցելել էր դեկտեմբերի 18-ին՝ եռօրյա այցով: Ընդ որում, հատկանշական է, որ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հայտնի է դառնում այն բանից հետո, երբ երկրորդ նախագահի մոսկովյան այցին հաջորդեց հայկական մամուլի տեղեկություն այն մասին, որ Մոսկվայում նա չի ունեցել նշանակալի հանդիպումներ, այլապես կասեր այդ մասին: Դրան ահա հաջորդում է այն, որ եղել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Արդյո՞ք այդ տեղեկության հրապարակման պատճառը մամուլի ավելի վաղ եղած հաղորդագրությունն էր, և երկրորդ նախագահը փորձում է ցույց տալ, որ ունեցել է շատ լուրջ հանդիպում: Թե՞ տեղեկությունը հանրայնացնելու համար այդ քայլը մինչ այժմ համաձայնեցվում էր ՌԴ նախագահի աշխատակազմի հետ:

Ընդ որում, բոլորովին բացառելի չէ, որ հեռախոսազրույց գուցե չի էլ եղել, բայց առաջացել է դրա մասին տեղեկություն բաց թողնելու անհրաժեշտություն: Կասկածից վեր է, անշուշտ, որ դրան առնվազն համաձայնություն է տրվել Կրեմլից: Հատկանշական է մեկ այլ հանգամանք, որ հանրայնացումը տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ քաղաքական ուժերին հրավիրում է արտահերթ ընտրության շուրջ խորհրդակցությունների: «Հայրենիքի փրկության ճակատը», որին դե ֆակտո համակրում և գուցե թերևս հարում է նաև երկրորդ նախագահը, հայտարարեց, որ Փաշինյանի այդ հայտարարությունն իր պայքարի արդյունք է: «Ճակատը» միաժամանակ նշում է, որ Փաշինյանը չպետք է լինի ընտրության կազմակերպիչ, նա պետք է հեռանա: Մինչդեռ, դատելով վարչապետի հայտարարությունից, նա մտադիր է մասնակցել արտահերթ ընտրությանը: Կմասնակցի՞ այդ ընտրությանը «Հայրենիքի փրկության ճակատը» կամ դրա մոտ երկու տասնյակի հասնող ուժերը, եթե լինի արտահերթ ընտրություն: Իսկ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ այդ ընտրությանը: Խոսե՞լ է երկրորդ նախագահը ՌԴ նախագահի հետ այդ թեմայով: 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե չի ցանկանում մասնակցել այդ խաղին, որտեղ հարցերը լուծելու է փողը: 2017-ի ընտրությունից առաջ՝ 2017-ի մարտին, Սերժ Սարգսյանը այցելեց Մոսկվա, որտեղ Պուտինը նրա հետ հանդիպմանը խոսեց անցումային փուլը Սարգսյանի գլխավորելու մասին: Դատելով հետագա զարգացումներից, հնարավոր է ասել, որ Պուտինը բացառել է վարչապետի պաշտոնը Կարեն Կարապետյանին փոխանցելը: Պատճառը թերևս այն է, որ ամբողջապես և անխոցելի ասոցացվելով Ռուսաստանի հետ, Կարեն Կարապետյանն այդպիսով, կամա թե ակամա, Արցախի հարցում Ռուսաստանին դնում էր Հայաստանի հանդեպ շատ բարձր պատասխանատվության առաջ:

Մինչդեռ, 2016 թվականի Ապրիլյանից հետո Ռուսաստանը Սերժ Սարգսյանի հետ փաստորեն լրջորեն քննարկել է «Լավրովյան պլանի» իրագործումը: Սերժ Սարգսյանը, չխանգարելով թավշյա հեղափոխությանը, թերևս փորձեց մանևրել այդ պլանից: Ընդ որում՝ հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հետհեղափոխական հարցազրույցներից մեկը՝ մեղադրանքից հետո, որտեղ նա խոսում էր հեղափոխության ընթացքում իշխանության «կասկածելի պասիվ դիմադրության» մասին: Ռոբերտ Քոչարյանի գործի մեկնարկումով սկսեց նրա աշխույժ դիմադրությունը նոր իշխանությանը, որտեղ առանցքային տեղ էր զբաղեցնում հենց այն, որ Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունն ու հարաբերությունը անձամբ Պուտինի հետ՝ հետապնդելով նրա ընկերոջը: Իսկ այդ առումով հատկանշական էր թերևս այն, որ Պուտինն էլ «կասկածելի պասիվ էր» ընկերոջը ապահովագրելու առումով: Տարօրինակ էր, որ նույն գործով Ռուսաստանում պատսպարվեցին ավելի ցածր պաշտոնյաներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց բանտում: Խնդիրն, ըստ երևույթին, կողմերին օգտագործելով ներքին դիմակայություն առաջացնելն ու դրա միջոցով Ռուսաստանին արցախյան հարցում ավելորդ պատասխանատվությունից ազատելն էր: Այդ իմաստով, Փաշինյանը հետապնդելով, իսկ Քոչարյանն էլ հետապնդվելով «արեցին» իրենց գործը՝ կամա, թե ակամա: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք՝ որ պատերազմից կարճ ժամանակ առաջ երկրորդ նախագահը ազատվեց բանտից, իսկ Հայաստանում էլ ՍԴ խնդիրը հանգուցալուծվեց այսպես ասած՝ նոր ու նախկին համակարգերի ներկայացուցիչների «կոնսենսուսային» կազմով: Բայց, ըստ երևույթին, այլևս ուշ էր ներքին կոնսենսուսի միջոցով գալ արտաքին միջավայրում դիմադրունակության աճի: Դեր ունի՞ Ռոբերտ Քոչարյանն արդեն նոր իրավիճակում, թե դիտարկվում է նրա ակտիվ քաղաքականությունից սահուն հեռանալու հնարավորություն: Թե՞ քննարկվում է Փաշինյանի սահուն հեռացման հեռանկար: Իսկ գուցե երկուսը միասին: Կամ՝ հնարավոր է նախ հեռանում է Պուտինը, որն օրերս ստորագրեց նախկին նախագահների անձեռնմխելիությունը գրեթե բացարձակացնող օրենքը: Նա, համենայնդեպս, գործուն քայլեր է կատարում հեռանալու սցենարին պատրաստ լինելու համար: Հայաստանում նոր իշխանության խնդիրն, ըստ երևույթին, զգալիորեն կախված է լինելու այդ սցենարներից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում