Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

2020 թվականի հաղթական ավարտն ու Ռուսաստանի հետ հունվարյան դիմակայությունը

Հայկական ֆուտբոլում անցնող տարում գրանցված գլխավոր հաջողություններից էր մեր ազգային թիմի հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում։ Մենք Եվս մեկ քայլ արեցինք դեպի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում մեր հավաքականը 3։1 հաշվով հաղթել էր Բուլղարիային։ Փլեյ-օֆֆի առաջին խաղում էլ մերոնք առավելության էին հասել 4։0 հաշվով։Որակավորման խմբային փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Արդեն հունվարի 28-ին Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Ռուսաստանի հետ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականին երբևէ չի հաջողվել հանդես գալ որակավորման խմբային փուլում։ Ուստի, մերոնց մեկնարկը կարևորագույն այս մրցաշարում կարելի է համարել հունվարի մարզական գլխավոր իրադարձություն։ Այո, առաջիկայում մեր հավաքականին սպասվում է շատ ավելի լուրջ փորձություն։

Որակավորման խմբային փուլում թույլ մրցակիցներ այլևս չկան։ Նույն Ռուսաստանի հավաքականն ուժեղագույններից է ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում։ Որակավորման խմբային փուլում 8 ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլի ուղեգրեր կստանան ենթախմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրած լավագույն արդյունք ցույց տված ևս 6 հավաքականներ։ Մյուս երկու հավաքականները փլեյ-օֆում կվիճարկեն ևս մեկ ուղեգիր։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ որակավորման սկզբունքով դուրս կգան 15 հավաքականներ, որոնց կմիանա կազմակերպիչ երկրի ազգային թիմը։ Ի դեպ, մեր ենթախմբում արդեն իսկ կայացել է մեկ հանդիպում։ Վրաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 4։4 է խաղացել Ֆրանսիայի հետ։ Սա մեզ համար ձեռնտու արդյունք կարելի է համարել։ Որակավորման խմբային փուլին ընդառաջ հարկ ենք համարում վերհիշել մեր հավաքականի անցած ուղին։ Ամփոփելով Հայաստանի հավաքականի մրցելույթը ընտրական փուլում՝ այն կարող ենք որակել փայլուն։ Վաստակելով 4 միավոր՝ մեր հավաքականը ընտրական փուլում B ենթախմբում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2։5 հաշվով զիջել էր Բելգիային, այնուհետև 3։1 հաշվով առավելության հասել Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ։ Վճռորոշ 3-րդ տուրում երկրորդ հորիզոնականն ապահովագրելու համար մերոնց անհրաժեշտ էր առավելության հասնել ենթախմբի ընդգծված հետնապահ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս հավաքականն առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո երկրորդ տուրում 7։3 հաշվով զիջել էր Բելգիային։

Մեր հավաքականի հաղթանակը կասկած չէր հարուցում։ Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել էին 1.05 գործակից, բայց… Մեր ֆուտբոլիստները անսպասելիորեն ցուցադրեցին անվստահ խաղ։ Հաղթանակի նկատմամբ վստահությունն ուղղակի թույլ չտվեց Հայաստանի հավաքականին տրամադրվել և խաղալ գոնե իր հնարավորության սահմաններին մոտ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ Ընդ որում, շոտլանդացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, և մերոնք հետապնդողի դերում էին։ Նշենք, սակայն, որ ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրողի դերում էր, իսկ շոտլանդացիները կազմակերպեցին ընդամենը 5-6 վտանգավոր գրոհ, որոնցից երկուսն ավարտվեց դարպասի գրավումով։

Խաղալով արդար խաղի կանոններին համապատասխան՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո Բելգիայի ընտրանին, որն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը, 5։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին՝ Հայաստանի հավաքականի համար ապահովելով երկրորդ հորիզոնականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում