Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թբիլիսին սպասում է Բաքվից սադրանքի

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, թե 2021 թվականի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն է լինելու Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիան: Թբիլիսիի հայտարարությունն արժանի է ուշադրության՝ նկատի ունենալով այն, որ սովորական վիճակ չէ, երբ սահմանի դեմարկացիան դիտարկվում է արտաքին քաղաքական առաջնահերթություն՝ հատկապես, երբ խոսքը պետությունների մասին է, որոնք կարծես թե խոսում են բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին:

Գործնականում, սակայն, Վրաստանն անշուշտ քաջ գիտակցում է, որ այդ խոսակցությունն ընդամենը դիվանագիտական շղարշ է: Խորքային առումով Արցախի դեմ պատերազմն ու հայկական պարտությունը լրջագույն ահազանգ են Թբիլիսիի համար: Առավել ևս, որ 2018-2019 թվականներին Վրաստանն իր վրա զգում էր բավականին մեծ թուրք-ադրբեջանական ճնշում, և եթե Հայաստանին հաջողվեր խուսափել Արցախի դեմ պատերազմից, ապա մեծ հավանականությամբ Կովկաս թուրքական «մուտք» դառնալու էր Վրաստանը: Չի բացառվում նաև, որ Թբիլիսին կարողացավ խուսափել դրանից խոստումով, որ Արցախի դեմ պատերազմի պարագայում անխափան կապահովի Ադրբեջանի մատակարարումների տրանզիտը:

Արցախի դեմ պատերազմն ավարտվեց թուրքական հաղթանակով, որից կարողացավ բաժին կորզել նաև Ռուսաստանը: Արցախյան գոտում ձևավորվել է նոր ստատուս քվո, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան կանգ են առել: Սակայն, ինչպես երբևէ, այդպես էլ այժմ, արցախյան գոտու որևէ ստատուս քվո, այսպես ասած, առանձին չէ: Այն ենթակա է ռուս-թուրքական ռեգիոնալ հարաբերության տրամաբանության, որի իրավաքաղաքական հիմքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն է: Թեև այդ պայմանագրի «ողնաշարը» ռեգիոնալ հայկական սուբյեկտության ողնաշարը չեզոքացնելն է, այդուհանդերձ այն շոշափում է նաև Վրաստանի անվտանգային շահերը:

Վրաստանը 100 տարի առաջ Բաթումը ստացել է հայկական տարածքները Թուրքիային նվիրելու դիմաց: Էրդողանն այսօր հայտարարում է Բաթումի թուրքականության մասին: Տնտեսական էքսպանսիայի առումով Բաթումն արդեն թուրք-ադրբեջանական է: Մինչդեռ 100 տարի անց Անկարան ոչ թե փորձում է վերահաստատել ռուս-թուրքական պայմանագիրը, այլ հակառակը՝ փորձում է պարտադրել նոր պայմանագիր, որտեղ կամրագրի իր ներկայիս առավելությունը:

Անկարան չի բավարարվելու միայն արցախյան գոտում պարտադրած նոր ստատուս քվոյով: Թուրքիան թերևս մտածում է, որ Ռուսաստանը Վրաստանում «պարտք» է իրեն: Այսինքն՝ յուրացրել է Աբխազիան ու Օսիան, վերցրել է Վրաստանից իրենը, և Թուրքիան մտածում է, որ այժմ իր հերթն է՝ վերցնել կամ խաղաղությամբ, կամ այսպես ասած ուժով: Իսկ դրա համար առիթներից մեկն անշուշտ կարող է լինել վրաց-ադրբեջանական սահմանը, որը բավականին խնդրահարույց է, ի դեպ՝ մեր Սյունիքից ոչ պակաս, պարզապես ոչ այդպես ցավոտ, որովհետև չկա Ադրբեջանի հետ պատերազմի հանգամանք: Չկա, սակայն Թբիլիսին լրջորեն մտավախություն ունի, որ կլինի: Այդ պատճառով է դեմարկացիան համարվում արտաքին քաղաքական առաջնահերթություն, համենայնդեպս, քանի դեռ ԱՄՆ-ը առաջնահերթ չի դիտարկում Վրաստանում ռազմակայանի հաստատումը, ինչի մասին Արցախում պատերազմից հետո Թբիլիսին դիմել է Վաշինգտոնին գրեթե բաց տեքստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում