Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Դուխով» բարդագույն միջազգային խնդիրներ լուծելու փորձը չէր կարող բացասական հետևանքներ չունենալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական հետազոտական կենտրոնի» փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

 -Հայաստանում 2020 թվականը նշանավորվեց մի շարք ոչ բարենպաստ իրադարձություններով և հիմնականը արցախյան պատերազմում կրած պարտությունն էր: Ինչո՞ւ ունենալով լեգիտիմ իշխանություն, մարտունակ բանակ, մենք դիվանագիտության մեջ ունեցանք պարտություն:

-Լեգիտիմ դեռ ինքնըստինքյան չի նշանակում հմուտ և բանիմաց: Հայդատական ուժերի ու «հասարակական գործիչների» պսևդոհայրենասիրական պաթոսը որդեգրելը, պրագմատիկ հաշվարկների փոխարեն «միասնությամբ» ու «դուխով» բարդագույն միջազգային խնդիրներ լուծելու փորձը, որին մասնակցել էր նաև դիվանագիտական գերատեսչությունը, իրականությունից կտրվելը չէր կարող բացասական հետևանքներ չունենալ: Ընդ որում, իրականության հետ առերեսվելը հետաձգելու փորձերն առավե՛լ բարդացրել էին վիճակը. թե հաշտության և խաղաղ գոյակցության կողմնակիցների, թե զինվորականների զգուշացումները (նաև պատերազմի ընթացքում) հենց այդ մասին էին: Ինչ վերաբերվում է բանակի մարտունակությանը, 90-ականների «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը չար կատակի էր վերածվել, քանի որ, ըստ էության, 90-ականների տեխնիկական մակարդակին մնացած բանակը չէր կարող ավելի մարտունակ գտնվել, քան ավելի մեծաքանակ և երկու տասնամյակով առաջ անցած հակառակորդը:

-Որոնք են այն հիմնական ուղղությունները, որտեղ պետք է Երևանն աշխատի հետպատերազմական այս փուլում: Արդյոք ռեալ է Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը:

-Առաջնահերթություն են, մասնավորապես, գերիների վերադարձը, անհայտ կորածների որոնումը, հրադադարի հիման վրա կայուն խաղաղության հաստատումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բովանդակային բանակցությունների միջոցով: Հաշվի առնելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության գիտակցումը՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը և որոշ այլ համակարգային փոփոխությունների նախաձեռնումը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը որքան էլ դժվար է թվում (և գուցե գործող կառավարության պաշտոնավարման ընթացքում դեռևս այնքան էլ հավանական չէ), այն ավելի իրատեսական է, քան վերազինվելու և ռևանշի կոչերը, կամ դարձյալ երրորդ ուժին ապավինելով հայդատական օրակարգի մաս կազմող որևէ խնդրի լուծումը:

-Կարո՞ղ ենք փաստել, որ Ռուսաստանը հասավ իր վաղեմի երազանքին և այսուհետ Արցախի մնացած հատվածն այլևս միայն իր ազդեցության գոտին է լինելու:

Կարճաժամկետ առումով՝ երևի այո, քանի որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների որոշակի դժգոհությունը Ռուսաստանի միակողմանի քայլերի պատճառով ենթադրում է բանակցային գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածություն՝ որոշումների համատեղ կայացման նպատակով, սակայն ոչ զինված ներկայություն՝ անվտանգության ապահովմանն անմիջական մասնակցությամբ: Երկարաժամկետ առումով որոշակի փոփոխություն կարող է բերել տարածաշրջանում փոխվստահության ու բարիդրացիության ապահովումը:

Ռեալ են արդյոք Եվրամիության` Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում ներգրավվածության հնարավորությունները: Այս իմաստով ի՞նչ սպասել 2021 թվականին: Դա մոտ ապագայի խնդիր կարո՞ղ է լինել:

-Եվրամիությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից դուրս ներգրավվածությամբ հազիվ թե շահագրգռված լինի: Իսկ կարգավիճակի հստակեցումը կարող է տարիներ տևել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում