Հայաստանում չի գտնվել մեխանիզմը, բանաձևը և քաղաքական կամքն ու համարձակությունը, և թերևս նաև աշխարհաքաղաքական իրողությունները «օրորոցում» գնահատելու իմաստնությունն ու դիտողունակությունը, որը թույլ կտար ձևավորել այդ հետևանքից խուսափելու ադյունավետ մեխանիզմներ:Մինչդեռ խնդիրը ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլ սրվել է ավելի: Եթե Ռուսաստանում ի վերջո ազատվելով մեծապետական բարդույթից գնահատեն իրավիճակն ու գան քաղաքական որոշման, որ ռուսական պետականության հեռանկարի համար Արևմուտքի, ոչ թե Թուրքիայի հետ պայմանավորվածությունն է արժանապատիվ, Հայաստանի համար կլինի իրավիճակի էական լիցքաթափում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հետ: