Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ, առանձին-առանձին: Նախ կարճ հանդիպում է եղել Էդմոն Մարուքյանի հետ՝ Լուսավոր Հայաստանից, իսկ հետո հանդիպում է եղել ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հետ՝ դարձյալ կարճ:
Երկու կուսակցապետերն էլ հանդիպումից հետո լրագրողներին ասել են, որ իրենք Փաշինյանին հորդորել են հրաժարական տալ և նոր միայն կխոսեն արտահերթ ընտրության մասին, իսկ Փաշինյանն էլ ասել է, որ չի տա հրաժարական: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանի և Արմեն Վարդանյանի հետ: