Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոսկու փայլատակում 2020-ի վերջին. Ով է տարվա լավագույն մարզիկը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզներում մեդալներ նվաճած մարզիկներին։ Դումանյանն իր խոսքում հիշատակեց Արցախյան պատերազմի մասնակից մարզիկներին և շեշտեց, որ այս պատերազմում բոլորն էին հայրենիքի զինվորը:

«Լիահույս ենք, որ 2021 թվականն էապես պետք է լավը լինի ազգի և պետության համար: Դուք ավելիին եք արժանի, բայց այսօր մենք հոգևորի պակաս ունենք: Մենք միասին ենք և ամեն ինչ պետք է անենք, որ մեր սպորտը զարգանա»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարի հրամանով՝ պատվոգրերի և մեդալների արժանացան ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Գևորգ Ղարիբյանը, ըմբիշ Կարեն Ասլանյանը, ըմբիշ Կարապետ Չալյանը, ըմբիշ Արսեն Հարությունյանը, հրաձիգ Գոռ Խաչատրյանը, կարատեիստ Մհեր Ղազարյանը, բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը, բռնցքամարտիկ Արթուր Սարապյանը, Հովհաննես Փափազյանը, բռնցքամարտիկ Գայանե Տեր-Բարսեղյանը, բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը, ըմբիշ Վազգեն Թևանյանը, ըմբիշ Արման Անդրիասյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Մալխաս Ամոյանը, ըմբիշ Սլավիկ Գալստյանը, սամբիստ Արամ Աղաջանյանը, սամբիստ Վահագն Զալյանը, սամբիստ Վարսիկ Գրիգորյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, սամբիստ Սամվել Բադալյանը: Պարգևատրվել են նաև մարզիկները՝ Էդուարդ Սահակյանը, Գևորգ Ալեքսանյանը, Հաբեթնակ Կուրղինյանը, Հովհաննես Մարգարյանը, Արման Մակարյանը, Արման Կոստանյանը, Կարեն Աղամալյանը, Արշավիր Գրիգորյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Մակարյանը, Ռաֆիկ Գոլեցյանը, Համլետ Հովհաննիսյանը, Մարտին Ալիխանյանը, Վովիկ Խոջոյանը, Էդգար Ենոքյանը, Հակոբ Սերոբյանը:

2020 թվականի ընթացքում տարբեր մարզաձևերի՝ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ: Այս պահին Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր ունեն 4 մարզիկ՝ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Ինչևէ, 2020 թվականը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մեղմ ասած, պասիվ էր նաև մեր մարզիկների համար։ Օլիմպիական խաղերը չկայացան, իսկ փոքրաթիվ մյուս մրցաշարերում լուրջ հաջողություններ չգրանցեցինք։

Ամեն դեպքում, ամփոփելով տարին, փորձենք հասկանալ, թե ով է 2020 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը։ Գրանցված արդյունքներից ամենատպավորիչը թերևս ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանի ելույթն էր վերջերս Բելգրադում տեղի ունեցած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Հիշեցնենք, որ եզրափակչում Թևանյանը գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնեց՝ նվաճելով ոսկե մեդալ։ Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ էր տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության էր մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել էր Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկոյալ Օխլոպկովի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ, մեր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։

Փաստորեն, Թևանյանը աշխարհի գավաթի խաղարկության բոլոր գոտեմարտերում հաղթանակի հասավ խոշոր հաշվով, ինչը բացառիկ արդյունք է։ Հետևաբար տարվա լավագույն մարզիկների պայքարում Վազգեն Թևանյանը մրցակցությունից դուրս է։ Թևանյանը նաև այս տարվա հայկական սպորտի գլխավոր հայտնությունն է։

Երեկ ԿԳՄՍ նախարարի կողմից պարգևների արժանացան բոլոր այն մարզիկները, որոնք հաջողություններ էին գրանցել միջազգային ասպարեզում։ Ընդունենք, որ տարվա վերջում Թևանյանի ոսկին ամենաարժեքավորն էր մեզ համար։

Առջևում Տոկիոյի օլիմպիական խաղերն են, և բոլորս լիահույս ենք, որ 2021 թվականն ամփոփելով՝ կխոսենք միանգամայն լուրջ հաջողությունների մասին։ Ի դեմս Արթուր Ալեքսանյանի, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի՝ մենք ունենք մարզիկներ, որոնք օլիմպիական ոսկու իրական հավակնորդներ են։ Այս պահին, այո, ունենք ընդամենը օլիմպիական խաղերի չորս ուղեգիր։ Հուսով ենք, սակայն, որ տարեսկզբին անցկացվելիք վարկանիշային մրցաշարերում կկարողանանք ընդլայնել մեր օլիմպիական հավաքականի կազմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում