Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Մադուրոն խոստացել է 10 մլն վենեսուելացիների պատվաստել առաջիկա երեք ամսվա ընթացքում

Վենեսուելայի իշխանություններն առաջիկա երեք ամսվա ընթացքում մտադիր են COVID-19 կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին ներարկումն անել իր 10 մլն քաղաքացիների:

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Հաջորդ 90 օրվա ընթացքում Վենեսուելան 10 մլն մարդու պատվաստում կանցկացնի:

Նրանք կընտրվեն՝ հաշվի առնելով իրենց մասնագիտությունը եւ այն, թե վիրուսը որքանով է նրանց համար վտանգավոր»,-ասել է Մադուրոն, որի խոսքը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ Ռուսաստանը կես տարվա ընթացքում պլանավորում Է Վենեսուելա հասցնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

«Նրանք (Վենեսուելան) հայտարարել են, որ պատրաստ են 10 մլն չափաբաժին գնել: Դա, անպայմանորեն, կձգվի կես տարի կամ նույնիսկ փոքր-ինչ ավելի: Մենք նրանց հետ սերտ շփման մեջ ենք մատակարարումները որքան կարելի է ավելի արագ սկսելու համար»,-ասել է Դմիտրիեւը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: ՌՈւՆՀ-ի ղեկավարը նշում է, որ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու մյուս երկրների մտադրությունը դրա որակի եւ այն գիտնականների աշխատանքի որակի լրացուցիչ նշան է, որոնք այն ստեղծել են:

Դեկտեմբերի 29-ին Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրի իշխանությունները պլանավորում են ձեռք բերել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 մլն չափաբաժին:

Վենեսուելան ավելի վաղ իր տարածքում անցկացրել է այդ պատվաստանյութի թեստավորում: Մյուս լատինամերիկյան երկիրը՝ Արգենտինան, դեկտեմբերի 29-ին սկսել է պատվաստման արշավ՝ կիրառելով ռուսաստանյան այդ պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն դարձել է կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված առաջին պատվաստանյութը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում