Հանրապետություն կուսակցության անդամ Անի Խաչատրյանի կարծիքով՝ պետք է հասնել կոնսենսուսի և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա հիշեցնում է, որ իրենց կուսակցությունը առաջինն էր, որը կոչ էր արել երկիրը կայունացնել այս միջոցով։ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ ընտրությունների գնալ շատ կարճ ժամանակ հետո, կնշանակի ձևավորել վատ խորհրդարան՝ նախորդից չտարբերվող։ Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանական որոշ պատգամավորներ են դուրս գալիս խմբակցությունից, կամ մարդիկ, որոնք վարչապետի անունով մի քանի հարյուր ձայն են ստացել ու այսօր ինչ-ինչ պատճառներով մանդատ են ստանում, խոսում են ժողովրդի վստահության քվեի մասին, նշում է․ «Բարոյական չէ մանդատը վերցնել և դուրս գալ խմբակցությունից․ 88 մանդատը պատկանում է Փաշինյանին»։