Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունում սթափարանների վերականգնման մասին դաշնային օրենքը, որը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ այդ օրենքի, Ռուսաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին և ՌԴ սուբյեկտ հանդիսացող պետական մարմիններին վերապահված են հասարակական վայրերում հարբած վիճակում գտնվող անձանց օգնություն ցուցաբերելու իրավասությունը՝ ներառյալ համապատասխան մասնագիտացված հաստատությունների ստեղծումը:
Նման հաստատություններում ծառայությունների գները կսահմանվեն ըստ տարածաշրջանների: Միևնույն ժամանակ, օրենսդիրների կարծիքով, սթափարաններում մեկ գիշեր անցկացնելը միջինում կարող է արժենալ մոտ 1.5 հազար ռուբլի: